Ֆրանսիան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը ու կոչ անում շարունակել սահմանազատումը ապրիլի 19-ին համաձայնեցված սկզբունքներով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նոր բանակցությունների անցկացումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Փարիզն ընդգծում է որպես գործընթացի հիմք 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։

Ֆրանսիան կոչ է անում այս համատեքստում շարունակել սահմանի սահմանազատումը 2024 թվականի ապրիլի 19-ին համաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Միևնույն ժամանակ, կոչ էր արվում շարունակել քննարկումները երկու երկրների միջև՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։

«Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը։ Ֆրանսիան իր գործընկերների կողքին կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասվում է հայտարարության մեջ։