ՔՊ-ում խուճապ չկա, ընդդիմությունն է խաբում ցուցարարներին․ Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթ չեն կարող սկսել և հրաժարականի հասնել․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Ըստ ԻՔՄ-ի՝ 31,000 մարդ է մասնակցել Երևանում մայիսի 9-ին կազմակերպված հանրահավաքին։ Իշխող ՔՊ-ն, ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի վարչակազմն արդյո՞ք խուճապի մեջ է վարչապետի հրաժարականի պահանջից։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում բացասական պատասխան տվեց՝ խուճապի մեջ լինելու մասով։

«Ցուցարարների թիվը մեծ լինի, թե փոքր․․․ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և մեր քաղաքացիներն իրավունք ունեն հավաքվելու՝ ազատ և խաղաղ հավաքներ իրականացնելու։ Այստեղ որևէ տարօրինակ բան չկա, և սա առաջին հանրահավաքը չէ։ Նախկինում էլ եղել են հանրահավաքներ։ Կարելի է ձևակերպել ընդհանուր ձևով, որ սա ընդդիմության հանրահավաքն է, որովհետև եկեղեցին ևս քաղաքականությամբ է զբաղվում»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը վստահ է, որ եկեղեցականները գործում են Կաթողիկոսի թույլտվությամբ։ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ անակնկալ չէ 31,000 ընդդիմադիր քաղաքացիների գոյությունը, որոնք նաև բողոքի ակցիայի են մասնակցում։ Թորոսյանը հերքեց ընդդիմադիրների այն պնդումները, թե ՔՊ-ից 3-4 պատգամավոր կապվել է իրենց հետ, և բանակցություն է վարել։ Նրան նաև հարց ուղղեցինք՝ բացառո՞ւմ է, արդյոք, որ ՔՊ-ի ԱԺ թիմի մեջ կլինեն պատգամավորներ, ովքեր կմիանան այս ընդդիմադիր շարժմանը։

ՀՀԿ-ն ևս ՀՅԴ-ի հետ միասին պատրաստակամություն հայտնեց միանալ իմփիչմենտի գործընթացին․ նախագիծը պետք է խորհրդարան ներկայացվի ձևաթուղթը վերցնելուց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ 35 պատգամավոր ձևաթղթի տակ ստորագրելու պատրաստակամություն է հայտնել։ Բայց նաև ՔՊ-ականներ են անհրաժեշտ, որ Փաշինյանը հեռացվի։

Թորոսյանը պնդեց, որ ընդդիմությունը խաբում է ցուցարարներին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու շանսերից խոսելով, քանի որ, ըստ իշխանական պատգամավորների, ընդդիմությունը չի կարող նույնիսկ իմփիչմենտի գործընթաց սկսել, առավել ևս՝ հասնել վարչապետի հրաժարականի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան