Բերքաբերի 900 հեկտար հողատարածքը, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է, այս փուլում չի վերադարձվում․ Բերքաբերի վարչական ղեկավար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բերքաբերի հատվածում ականազերծման աշխատանքներն ավարտվել են, բայց սահմանազատումը դեռ ընթացքի մեջ է, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենց տարածքում էլ են սահմանային սյուներ տեղադրել, բայց թե քանի հատ՝ Տիգրան Հարությունյանը տեղյակ չէ։

Վարչական ղեկավարը հայտնեց, որ Բերքաբերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ եղած շուրջ 900 հեկտար հողատարածքն այս փուլում չի վերադարձվում։ Հարությունյանի փոխանցմամբ իրենց ասել են՝ հաջորդ փուլում այդ հարցը կքննարկվի, բայց թե որ փուլում, այդպես էլ պարզ չէ։

«Ոչ մի հստակություն չկա։ Ըստ կառավարության խոսքի՝ այս մեկը բարեհաջող կավարտվի, նոր հաջորդ փուլի համար քննարկումներ կսկսվեն։ Այս պահին ոչինչ պարզ չէ»,- ընդգծեց նա։

Տիգրան Հարությունյանը Փաշինյանի ստեղծած սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբում է ընդգրկված։ Ասաց, որ իրենց հուզող բոլոր հարցերն ու բերքաբերցիների դիրքորոշումները ներկայացրել է։ Նա նաև հայտնեց, որ Բերքաբերի կամ Ջողազի ջրամբարի տարածքում ևս, որի մի ափը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է, այս փուլում սահմանազատում չի արվում, և Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են այդ տարածքներում։

«Ջրամբարի մյուս ափը մեր վարչական տարածքն է, որը որ փուլում էլ լինի, պետք է վերադարձվի։ Դա փաստաթղթով հիմնավորված է, որ ջրամբարի մյուս ափը մեր վարչական տարածքում է»,- ասաց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Բերքաբերի հատվածում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի են ունենում պայթեցման աշխատանքներ։

Հավելենք՝ կառավարության փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Մանյա Պողոսյան