Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում․ ՀՀ վարչապետ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:

Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ:

Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում:

Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: