Ասում էին՝ քո մեղավորությունն ա․ աշխատանքային իրավունքների խախտումներ և հարկադիր պարապուրդ «Մաքուր երկաթի գործարանում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

«Առավոտ շուտ փեջը մաքրելու ժամանակ, վրան գործ էինք անում, գնացի վեդրոն վերցնեի, տախտակի վրայով անցնելուց ընկել եմ, էլ ոչ մի բան չեմ հիշում»,- Factor TV-ին պատմում է Կամո Մարգարյանը, որը մոտ 22 տարի բանվոր է աշխատել «Մաքուր երկաթի գործարանում»։

2022 թվականի սեպտեմբերի 8-ին աշխատանքի ժամանակ ընկել է 8 մ բարձրությունից և ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Թեև բուժման ծախսերը հոգացել է ընկերությունը, բայց ծանր վիրահատությունից և 2 ամիս ստացիոնար բուժումից հետո այժմ Կամոյի ամեն օրը պայքար է լիարժեք կյանք վերադառնալու համար։

«Անվտանգությունը պիտի նայեր, հսկեր՝ ինչ ա կատարվում փեջի վրա։ Երկար տարիներ տենց էր, աչքաթող էին անում, տիրություն չէին անում։ Նեղ արանք ա, տախտակը դրած էր, անցնում էինք, որ շարժվել էր, խախտվել էր։ Իրանք ասում էին՝ քո մեղավորությունն ա, բայց ես ուզո՞ւմ էի ընկնեի, սենց լինեի՞։ Չէ, սարքեիք, չընկնեի։ 8 մ, երկաթ սաղ։ Աստված փրկեց ինձ»,- ասում է Մարգարյանը։

Աշխատողների իրավունքների, այդ թվում՝ անվտանգության ապահովման վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Factor TV-ն պետական կառույցից հետաքրքրվել է՝ ե՞րբ է ստուգում իրականացվել գործարանում, ի՞նչ է բացահայտվել։ Տեսչական մարմնից պատասխանել են, որ Մաքուր երկաթի գործարանում 2020 թվականից ստուգում չի իրականացվել, քանի որ ստուգումների տարեկան ծրագրում ներառված չի եղել։ Թե ի՞նչն է պատճառը, որ լեռնամետալուրգիական այս ընկերությունը չի համարվել բարձր, միջին կամ նույնիսկ ցածր ռիսկային, որպեսզի ներառվի ստուգումների տարեկան ծրագրում, տեսչականից չեն մանրամասնել։

Մինչդեռ, այս ընկերությունում, արհմիության ներկայացուցիչների հավաստմամբ, աշխատանքային իրավունքների, անվտանգության նորմերի պահպանման լուրջ խնդիրներ կան։

Արհմիությունների ճյուղային կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Փահլևանյանն իրավիճակը «խայտառակ» է որակում․ «Աշխատանքի անվտանգության պարագաներով չեն ապահովում, հերթափոխային, ճաշարանը փակեցին, մարդիկ հնարավորություն չունեն իրենց ընդմիջումը կազմակերպելու, շատ հարցեր կան։ Աշխատավարձը ոլորտի համեմատ ամենացածրն է, չի վերանայվել մի քանի տարի»։

Շուրջ 2 տարի առաջ գործարանում շինարարության ժամանակ աշխատողներից մեկն ընկել, վնասվածք էր ստացել, բայց արհմիության նախագահին մոտ չէին թողել, որպեսզի խոսի տուժողի հետ։

«Իրանք լրիվ իրար մեջ արեցին։ Բացառվում է, որ իրեն վախեցնեին, երևի գումարային օգնություն են տվել»,- նշում է Փահլևանյանը։

Ավելի վաղ՝ 2017 թվականին, Լևոն Մուրադյանն աշխատավայրում 30% անդամալույծ է դարձել՝ գործարանի անվտանգության տեխնոլոգի սահմանած կարգի պատճառով։

«Գլանման հաստոցի վրա էի աշխատում, հրաման կար, որ անպայման պետք է թաթմանով աշխատել։ Տարավ հաստոցը, լավ ա՝ հետիս աշխատողը շուտ կանգնեցրեց, հետ տվեց, բայց լրիվ, պոկել, տարել էր։ Ամեն ամիս պետք է թոշակ վճարեր, բացի աշխատավարձը, բայց տնօրենը հրաժարվեց։ Էլի ունեինք տենց հաշմանդամներ։ Հին տնօրենները շատ լավ հոգում էին մարդկանց մասին, նոր տնօրենն ասաց՝ էդ թուղթը հեչ»,- պատմում է Մուրադյանը։

2016 թվականից գործարանի տնօրենը Կարեն Հակոբյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի եղբայրը։ Հայաստանի պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության իրական շահառուները՝ 51% և 48․7% բաժնեմասերով, Գյունտեր և Յուրգեն Պիլարսկիներն են, որոնք գերմանական «Քրոնիմետ հոլդինգի» սեփականատերերն են։ «Քրոնիմետը», հիշեցնենք, մինչև 2019 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 75%-ի բաժնետերն էր։ Ընդ որում, Գյունտեր Պիլարսկին Գերմանիայում (Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս) ՀՀ պատվավոր հյուպատոսն է՝ արդեն շուրջ 20 տարի, 2021 թվականին նա պարգևատրվել է ԱԳՆ բարձրագույն՝ Առաջին աստիճանի պատվո մեդալով։

Սակայն գերմանացի սեփականատերերը, կարծես, չեն միջամտում ընկերության աշխատողների հետ կապված խնդիրներին։ «Մաքուր երկաթի գործարանում» աշխատողների իրավունքների պաշտպան առաջնային կառույցը՝ ընկերության արհմիությունը, վերջին 1-2 տարիներին փաստացի չի գործում։

«Տնօրինությունը որոշել է, որ արհմիություն պետք չի, քանի որ չի կատարում իրենց հրահանգները՝ չի խառնվում ընդդիմադիր հավաքներին և այլն։ Որոշում են աշխատանքից ազատել արհմիության նախագահին և արհմիության ղեկավար կազմը։ Անցած տարի լրջագույն պահանջ էին ներկայացրել, որ բոլոր աշխատողները դուրս գան արհմիությունից։ Ներքին կարգով զգուշացնում էին՝ կա՛մ գործդ ես կորցնելու, կա՛մ դուրս ես գալու արհմիությունից»»,- նշում է Է․ Փահլևանյանը։

Մինչդեռ արհմիության ղեկավարի պաշտոնն ընտրովի է, և տնօրինությունը չի կարող ազատել նրան, չի կարող արգելել մուտք գործել գործարանի տարածք։ Այս հարցն այժմ քննվում է դատական ատյաններում (ԵԴ2/2247/02/23):

Factor TV-ն ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հակոբյանից հարցազրույց է խնդրել՝ պարզելու նրա դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և ընկերությունում աշխատանքային անվտանգության նորմերի պահպանման վերաբերյալ, սակայն մեր գրավոր հարցումն անպատասխան է մնացել։

Նշենք, որ Հայաստանում 2022-23 թվականներին աշխատանքի վայրում անվտանգության նորմերը չպահպանելու հետևանքով արձանագրվել է, ընդհանուր առմամբ, 61 դեպք, որից 20-ի դեպքում աշխատողները վնասվածք են ստացել, իսկ 41 դեպքում աշխատողը մահացել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան