Ասել եմ՝ ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք․ Բաղանիսի վարչական ղեկավար

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Մեր դիրքորոշումը մնացել է նույնը, որը երեկ ներկայացրել ենք փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանին, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը։

Նա ևս ընդգրկված է սահմանազատման հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբում։ Բաղանիսի վարչական ղեկավարը հայտարարեց, որ հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի խմբի հետագա աշխատանքներին։

«Լսեք թե ոնց է անցել․ մենք փշալարին չենք վստահում, իրենց այդքանն ասել եմ։ Նաև ասել եմ, որ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք։ Եթե հայկական դիրք է տեղափոխվելու, հենց հիմա ինձ հանեք այդ հանձնաժողովի խմբից, ես ձեզ հետ քննարկելու բան չունեմ։ Ես զինվորի արյունով գծած սահմանն ուրիշ տեղով չեմ ճանաչումն»,- վրդովված ասաց Գևորգ Սահակյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքներից չկարողացանք տեղեկություններ ստանալ Ոսկեպարի վարչական ղեկավարից։ Նա հայտնեց, որ այս պահին ինքը գյուղացիների հետ շարունակում է բողոքի ակցիա իրականացնել և հարմար չէ մեր հարցերին պատասխանել։

Կիրանցի վարչական ղեկավարի հետ ևս կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ երեկ երեկոյան Տավուշի մարզի վարչական ղեկավարներն ու մի քանի բնակիչներ հանդիպել են Մհեր Գրիգորյանին։ Ըստ լրատվամիջոցների՝ փոխվարչապետի հանդիպումից հետո նրանք հանդիպել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս տեղեկությունը, սակայն, չկարողացանք ճշտել Նիոլ Փաշինյանի
մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, նրա հետ կապ հաստատվել չհաջողվեց։

Հավելենք, ոոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ։ Խմբի անդամներ են ընտրվել Տավուշի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մի քանի բնակիչներ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Ոսկապար, Կիրանց և հարակից համայնքների մի խումբ բնակիչներ շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը՝ դեմ արտահայտվելով սահմանազատմանը։

Մանյա Պողոսյան