Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը
Քաղաքականություն
22.04.2024 | 20:44Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»,-ասված է Վրաստանի ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։
«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասվում է հրապարակման մեջ։
Georgia welcomes the agreement reached by the Azerbaijan-Armenia Border Delimitation Commission on launching Border Delimitation process. Georgia is interested in securing lasting peace in the region and reaffirms a strong commitment to contribute to a peace and trust building…
— MFA of Georgia (@MFAgovge) April 22, 2024