Փոխվարչապետը չի մեկնի Տավուշ, համայնքապետերին է կանչել Երևան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի մեկնի Տավուշի մարզ՝ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպելու համար։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին փոխվարչապետի աշխատակազմից։ Հանդիպում այսօր նախատեսված է, սակայն ՀՀ կառավարության շենքում։

Կիրանց, Ոսկեպար Բաղանիս համայնքերի մի խումբ բնակիչներ և Երևանից մեկնած քաղաքացիներ մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Վրաստան տանող ճանապարհին՝ պարբերաբար փակելով Կիրանց-Ոսկեպար հատվածը և դժգոհելով սահմանազատման հարցում կառավարության որդեգրած քաղաքականության դեմ։ Իշխանությունը հայտարարում է, թե սահմանագծման արդյունքում Ադրբեջանին անցնող տարածքներն ադրբեջանական են, իսկ ընդդիմախոսները հակադարձում, թե հայկական են։

Նշենք, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։

Կողմերը նշում են բնակավայրերի անունները՝ Հայաստանի կողմից՝ Բաղանիսի, Ադրբեջանի կողմից՝ Բաղանիս Այրումի, Հայաստանի կողմից՝ Ոսկեպարի, Ադրբեջանի կողմից՝ Աշաղը Ասկիպարայի, Հայաստանի կողմից՝ Կիրանցի, Ադրբեջանի կողմից՝ Խեյրեմլիի, Հայաստանի կողմից՝ Բերքաբերի, Ադրբեջանի կողմից՝ Կըզըլ Հաջիլիի միջև։ Բաքուն հենց այս գյուղերն էր մարտի սկզբին անհապաղ պահանջել վերադարձնել՝ հայտարարելով, որ դրանց պատկանելությունը կասկածներ չի հարուցում։

Նարեկ Կիրակոսյան