Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․ իրանցի պաշտոնյա

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյուններ են լսվել Սպահանի օդանավակայանի մոտ, գրում է Reuters-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկին։

«Այդ ձայների պատճառը դեռ հայտնի չէ, հետաքննությունը շարունակվում է՝ մինչև միջադեպի ստույգ մանրամասները պարզվեն», – հաղորդում են իրանական լրատվամիջոցները:

Իրանցի պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ դրանք եղել են հակաօդային պաշտպանության համակարգերի պատճառով: Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Սպահան քաղաքի վրա:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ ևս Իրանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցել, բայց միաժամանակ հերքել են երկրի վրա Իսրայելի հրթիռային հարձակման մասին տեղեկությունները:

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հաջողությամբ խոցվել են երկրի հակաօդային պաշտպանության կողմից, սակայն հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա», – գրել է Իրանի տիեզերական գործակալության խոսնակ Հոսեյն Դալիրյանը X սոցիալական ցանցում։

Իրանական Press TV հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Իրանի վրա արտաքին հարձակում ընդհանրապես չի եղել։

Ավելի վաղ CBS News-ը և ABC News-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։ Սպիտակ տունն ու Պենտագոնն այս լուրերը չեն մեկնաբանել։ «Մենք այս պահին մեկնաբանություն չունենք», – AFP-ին ասել է իսրայելական բանակի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Իսրայելն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ կարող է հակահարված տալ Իրանին այն բանից հետո, երբ Իրանը անցած շաբաթվա վերջին հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Իսրայելի քաղաքների ուղղությամբ: