Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանը հողին է հավասարեցրել  Շուշիի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամը, 1818թ.)։ Այս մասին հայտնում է Karabakh Records-ը X—ի իր էջում՝ հրապարակելով արբանյակային լուսանկարները։ Ըստ այդմ՝ հայկական եկեղեցին քանդվել է  2024 թ-ի փետրվարին։ Caucasus Heritage Watch-ը ևս ահազանգում է, որ Բաքուն հիմնահատակ ավերել է հայկական եկեղեցին։

«2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Շուշիի 177-ամյա հուշարձան Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Սա Ադրբեջանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի Արդարադատության միջազգային դատարանի  հրամանի կոպտագույն խախտում է»,-ասվում է X-ի էջում գրառման մեջ։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ-ին էին արբանյակային լուսանկարներ էին տարածվել, որ Ադրբեջանը այս եկեղեցին ավերակների է վերածել։

2020թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո եկեղեցին հայտնվեց ադրբեջանական հսկողության տակ է և վնասն էր կրել նաև ռազմական գործողություններից։ Ադրբեջանցի զինծառայողները լուսանկարներ էին հրապարարկել, որում երևում էր, որ գնբեթն ու զանգակատունն ավերվել են։

Բաքուն նաև քարոզչական արշավ էր իրականացնում՝ հայկական եկեղեցին ներկայացնելով որպես ռուս ուղղափառ։ Մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը 2021թ-ին Ադրբեջան, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներ այցելելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայերն «օկուպացրել են ռուսական եկեղեցին»։

Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու թեմի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին  հայկական եկեղեցին ռուսական էին ներկայացնում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում։

Էմմա Չոբանյան