Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիսի Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 18.11-ին, օջախը եղել է Սուլուսարայ քաղաքի մոտակայքում՝ մոտ 6 կմ խորության վրա: Ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։