ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը մեղադրում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը մեղադրում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանին:

Նա ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ նախարարը ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ ընդունել են այն մարզիկներին ու մարզիչներին, որոնք պնդել են, որ ինքը խախտումներով է վերընտրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, սակայն մյուս կողմին չեն ցանկացել լսել: «Անընդունելի եմ համարում նման անտարբերությունը կամ կողմնակալ վերաբերմունքը մարզիչների նկատմամբ։

Սկզբում, երբ ֆեդերացիայի անդամ չհանդիսացող երկու մարզիչ բողոքում էին, որոնցից մեկը հեռացվել է ֆեդերացիայից ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար (նա հարվածել է աղջիկ բռնցքամարտիկին), մյուսին ազատել է ֆեդերացիան խառնակչություններ հրահրելու եւ մյուս մարզիչների համար անբարենպաստ պայմաններ ստեղծելու համար, նրանց ընդունում են սպորտի նախարարի, ՀԱՕԿ նախագահի եւ քարտուղարի գլխավորությամբ եւ մեծ շոու են սարքում այդ ամենից։ Իսկ երբ բռնցքամարտի աշխարհի 40-ից ավելի ներկայացուցիչներ ուղղակի ցանկություն է հայտնում նախարարի հետ հանդիպելու եւ արտահայտելու իրենց տեսակետը եւ ներկայացնել իրենց դժգոհությունը տեղի ունեցող շոուի վերաբերյալ, նրանց չէին ընդունում։

Այս ամենը փաստում է, որ տեղի ունեցող արհեստածին գործողություններն անձնավորված են օլիմպիական կոմիտեի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Հիմա ես գտնվում եմ Բուդապեշտում, որտեղ անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը: Միեւնույն ժամանակ այսօր Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստն է։ Ի պատասխան Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ԱԻԲԱ գրած բողոքի՝ վստահեցնում եմ ձեզ, որ ոչ ԱԻԲԱ-ի, ոչ Եվրոպական կոնֆեդերացիայի կողմից չկա ոչ մի առարկություն, դիտողություն ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված, ինչի մասին գրավոր կփաստի միջազգային կառույցը»,- գրել է նա: