Քաղաքացին ահազանգում է ապօրինի տեղադրված դարպասի մասին, համայնքը՝ դատարանի վճիռ պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Անահիտ Կարկոնցյանը տարիներ շարունակ պայքարում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիս փողոցի 108/1 հասցեի հարևանությամբ գտնվող մետաղյա դարպասի ապամոնտաժման համար։ Նա պնդում է՝ դարպասը համայնքային հողի վրա ապօրինի է տեղադրված։

«Այս տարածքի համար բնակիչը ոչ մի պարտականություն և իրավունք չունի։ Պետք է ունենա սեփականության իրավունք, վարձակալության իրավունք, բայց նա ոչինչ չունի սրա նկատմամբ»,- ասում է մետաղյա դարպասի հարևանությամբ գտնվող տան սեփականատերը։

Կարկոնցյանի խոսքով՝ 2022 թվականից հարևանի հետ վեճերի մեջ է. բանը հասել է նրան, որ հարևանն իր պտղատու ծառերն է արմատախիլ արել։ Նա նաև պնդում է՝ դարպասը երկու հարևաններ են դրել, որոնցից մեկը Գերմանիայում է։ Մյուս հարևանը մեր նկարահանման պահին իր տան այգում էր, սակայն մեզ տեսնելով՝ թաքնվեց տեսախցիկից։

Չնայած Կարկոնցյանը պնդում է, որ դարպասը տեղադրվել 2015 թվականին, քաղաքապետարանի լրատվության բաժնից Factor.am-ին հայտնեցին, որ այն տեղադրվել է 1999-ին, և միայն դատարանի հիմնավորմամբ կարող է ապամոնտաժվել։

Քաղաքապետարանից չեն ժխտում դարպասի անօրինական լինելը, քանի որ համայնքային հողի վրա է տեղադրված, սակայն քաղաքապետարանը հղում է անում նաև 400 քառակուսի մետրի անհատույց օրինականացման մասին կառավարության որոշմանը, որը կարող է տվյալ տարածքը բնակչի կողմից տնօրինման համար հիմք հանդիսանալ։

Կարկոնցյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, որոնք այս երկու տարիների ընթացքում, իր դիմումներին ի պատասխան, իրեն փոխանցել է քաղաքապետարանը։ Ըստ այդ փաստաթղթերից մեկի՝ քաղաքապետարանի թեժ գիծը հայտնել է, որ դարպասն ունի վաղեմության ժամկետ, սակայն բնակիչը պարտավորվում է տասնօրյա ժամկետում ապամոնտաժել այն։ Մեկ այլ փաստաթղթով էլ՝ 2023-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից հայտնել են, որ վարչական շրջանի ամբողջ տարածքում իրականացվում են կանաչապատման և դրա հետ կապված նախագծային աշխատանքներ և Յան Ռայնիս փողոցի 108/3 հասցեի հարևանությամբ ինքնակամ տեղադրված դարպասը նույնպես գտնվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա։

Կարկոնցյանը նշում է՝ երկու շաբաթ առաջ էլ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին է հանդիպել, որը փոխանցել է՝ կայցելեն և տեղում կծանոթանան իրավիճակին։ Կարկոնցյանն ասում է՝ փորձելու է օրինական ճանապարհով հասնել նրան, որ համայնքային հողն ազատվի, իր ձևակերպմամբ, հարևանների զավթումից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան