Չինաստանի ղեկավարն ուկրաինական հակամարտության կարգավորման «չորս սկզբունք» է ներկայացրել

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Պեկինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ներկայացրել է ուկրաինական հակամարտության կարգավորման չորս սկզբունք։ Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները նշել են «չորս սկզբունք՝ կանխելու ուկրաինական ճգնաժամի վերահսկողությունից դուրս գալը և խաղաղության  վերականգնումը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սիի խոսքով՝ երկրները պետք է կենտրոնանան «խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ և զերծ մնան եսասիրական շահեր փնտրելուց», ինչպես նաև «իրավիճակը սառեցնեն և կրակի վրա յուղ չլցնեն»։

«Մենք պետք է պայմաններ ստեղծենք խաղաղության վերականգնման համար և ձեռնպահ մնանք լարվածության հետագա աճից»,- ասել է Սին՝ նշելով, որ անհրաժեշտ է «նվազեցնել բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»։

«Չորս սկզբունքները» հետևում են անցյալ տարվա Պեկինի փաստաթղթին, որը հակամարտության «քաղաքական կարգավորման» կոչ էր անում: Մի շարք արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ դա Ռուսաստանին թույլ կտա պահպանել գրավված ուկրաինական տարածքների մեծ մասը։

Արևմտյան երկրների ու Չինաստանի հարաբերություններն անհանգիստ ժամանակներ են ապրում։ Բրյուսելում մի շարք հետաքննություններ են իրականացվում արևային մարտկոցների, էլեկտրական մեքենաների և հողմային տուրբինների չինացի արտադրողներին պետական ​​օգնության վերաբերյալ:

Շոլցի հետ հանդիպման ժամանակ Սին ընդգծել է, որ «Չինաստանի և Գերմանիայի արդյունաբերական ու արտադրական շղթաները խորապես կապված են միմյանց»:

«Չինաստանի և Գերմանիայի միջև փոխշահավետ համագործակցությունը «ռիսկ» չէ, այլ երկկողմ հարաբերությունների կայունության երաշխիք և ապագա կերտելու հնարավորություն»,- ասել է Չինաստանի ղեկավարը։

Շոլցի հետ Պեկին է ժամանել նախարարների և գերմանական ձեռնարկությունների ղեկավարների մեծ պատվիրակություն։