ՌԴ-ն, Ուկրաինան և Թուրքիան համաձայնեցրել են Սև ծովում նավագնացության անվտանգության գործարքը, սակայն Կիևը վերջին պահին հրաժարվել է․ Reuters

Լուրեր

22.07.2026 | 13:45
Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումը՝ հայտարարելով, որ դրանք «ներգրավված են ռուսական բանակի մատակարարումների գործում»
22.07.2026 | 13:42
Գագիկ Ծառուկյանի փաստաբանին հեռացրել են վարույթից, նրան հարցաքննելու ծանուցագիր են փոխանցել. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 13:36
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը Բաքու կմեկնի Թբիլիսիից չվերթով
22.07.2026 | 13:28
Դավիթ Ղազինյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին
22.07.2026 | 13:17
Ավագանու անդամը քվեարկել է եղբոր ընտանիքին բնակարան նվիրելու օգտին․ ինչու ԿԿՀ-ն չի քննել Հայկ Սիսակյանի դեպքը
22.07.2026 | 13:10
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22.07.2026 | 13:07
ԽԱՊԿ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:59
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ շուտով» կհարվածի Իրանի Pickaxe Mountain միջուկային համալիրին
22.07.2026 | 12:50
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Մեղրի․ քննարկվել են համայնքի խնդիրները
22.07.2026 | 12:46
ԿԸՀ նիստ` Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
22.07.2026 | 12:41
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը․ ԿԳՄՍՆ
22.07.2026 | 12:35
ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
22.07.2026 | 12:30
Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով
22.07.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարում և Ստավրոպոլում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 12:10
Զինծառայող է մահացել // Հայտնի է ԱԺ առաջին նիստի օրը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան երկու ամիս շարունակ բանակցություններ են վարել Սև ծովում անվտանգ նավագնացության վերաբերյալ գործարքի շուրջ և մոտ են եղել փաստաթղթի շուրջ համաձայնության գալուն։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով չորս աղբյուրների:

«Վերջին պահին Ուկրաինան անսպասելիորեն դուրս է եկել համաձայնությունից և գործարքը խզվել է»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը։

Ուկրաինական կողմի դուրս գալու պատճառները հայտնի չեն։ Համաձայնությունը նպատակ է ունեցել երաշխավորել Սև ծովում առևտրային նավերի ազատ և անվտանգ նավարկությունը։ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է երաշխիքներ տային, որ չեն կրակի ոչ ռազմական ապրանքներ տեղափոխող նավերի վրա, իսկ Թուրքիան հանդես է եկել որպես միջնորդ։

Լրատվամիջոցը նշում է, որ նման համաձայնագրի անհրաժեշտության մասին խոսել են ՄԱԿ-ում։ Փետրվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակներ էր ուղարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով ապահովել նավարկության անվտանգությունը Սև ծովում, որպեսզի առևտուրն ու սննդամթերքի մատակարարումները շարունակվեն:

Նշենք, որ անվտանգության երաշխիքները դադարեցին գործել 2023 թվականի հուլիսին, երբ Ռուսաստանը դուրս եկավ Սևծովյան հացահատիկային գործարքից։