Իրանը մտադիր չէ շարունակել գործողությունները․ Իրանի արտգործնախարար

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Լեգիտիմ պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանն՝ արձագանքելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անօդաչու սարքերի և հրթիռների հարձակմանը Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա ահաբեկչության։

«Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանական գործողությունները շարունակելու մտադրություն չունի, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից»,- ասել է նա։

Դիմելով Թեհրանում բնակվող դեսպանների և օտարերկրյա առաքելությունների ղեկավարների խմբին՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև ասել է. «Այսօր առավոտյան Սպիտակ տանն ուղղված մեր ուղերձում մենք բացատրեցինք, որ դա սահմանափակ պատասխան էր»:

Արտգործնախարարը շեշտել է, որ Իրանը չի թիրախավորել ոչ մի խաղաղ բնակչի։

«Մենք չենք ձգտում թիրախավորել ամերիկացիներին և տարածաշրջանում գտնվող բազաները և չենք ողջունում լարվածության ընդլայնումը»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք թիրախավորելու ենք ամերիկյան բազաները, եթե դրանք օգտագործվեն սիոնիստական ագրեսիային օգնելու համար»,- նշել է Աբդոլլահյանը՝ հավելելով, որ Եթե ՄԱԿ-ը դատապարտեր Իսրայելի հարվածը, Իրանը երկու անգամ կմտածեր պատասխանելու մասին։