Ավելի մասշտաբային ու ընդգրկուն. «LEASING EXPO 2024»-ը` Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Մերիդիան» ցուցահանդեսային համալիրն այսօր կրկին մարդաշատ է. տարածաշրջանային խոշոր՝ «LEASING EXPO» ցուցահանդեսի երկրորդ օրն է։ «Big Projects» ընկերության կազմակերպած 10-րդ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքել խոշոր կազմակերպությունների, որոնք ներկայացնում են 100-ից ավելի բրենդներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկելով տարատեսակ սարքավորումներ։

Այցելելով «LEASING EXPO» ցուցահանդես՝ կարող եք ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական ու տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով և շահավետ համագործակցության հնարավորությամբ։ Էլեկտրոմոբիլների վաճառքով զբաղվող «ABC Motors» ընկերությունը էքսպոյին ներկայանում է լիզինգի շահավետ առաջարկներով՝ տարեկան տոկոսադրույքը սկսած 0,1 տոկոսից։

«Smart GPS» ընկերությունն ավտոտրանսպորտային և տեխնիկական միջոցներ ունեցող ընկերություններին և անհատներին առաջարկում է խնայել ֆինանսական միջոցները, ժամանակն ու ռեսուրսները և առավել արդյունավետ կառավարել դրանք: Էքսպոյի շրջանակներում ընկերությունը ներկրել է նոր սարքավորումներ՝ հատուկ գնային առաջարկներով։

Արևային համակարգերի տեղադրմամբ զբաղվող «Արև էներջի» ընկերությունը ևս էքսպոյի շրջանակներում հանդես է գալիս հատուկ առաջարկներով: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում 6 պայմանագիր են կնքել, ինչը խոսում է «LEASING EXPO»-ի հաջողված լինելու մասին։

Նախագծման, մատակարարման և տեղադրման ոլորտում մասնագիտացած «DSVent» ընկերությունը «LEASING EXPO»-ին մասնակցում է արդեն երկրորդ անգամ։ Ինժեներական ընկերությունը Երևանում գործունեություն է իրականացնում արդեն երկու տարի և հասցրել է հետաքրքիր նախագծեր իրականացնել։

Հայաստանում CHIORINO բրենդի ներկայացուցիչ «RotoTEC» ընկերությունը մասնակցելով «LEASING EXPO 2024»-ին՝ ակնակալում է ձեռք բերել նոր գործընկերներ և հաստատել երկարաժամկետ համագործակցություն։

Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են «Premium Machinery Armenia» և «EcoVille» ընկերությունները, հովանավորներն են «Armenian leasing» ու «Sino Armenia» ընկերությունները։ Երկրրոդ տարին անընդմեջ անցկացվող «LEASING EXPO 2024»-ի մուտքն ազատ է, ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 20։00-ը։

Մամրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան