Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Հասարակություն
12.04.2024 | 09:30Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները: