Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որը նախատեսում է հակամարտության սառեցում ներկայիս ճակատային գծում։ Այս մասին գրում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ վկայակոչելով փաստաթղթին ծանոթ իր աղբյուրին։

Ծրագիրը ներառում է նաև 2040 թվականին Ուկրաինայում պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրաքվեների պարտադիր անցկացում, ինչպես նաև հանրաքվեների անցկացում միջազգային վերահսկողության ներքո ուկրաինական բոլոր տարածքներում, որոնք կհայտնվեն Ռուսաստանի օկուպացիայի տակ պատերազմի սառեցման պահին։

Ուկրաինան, ըստ փաստաթղթի, պետք է մինչև 2040 թվականն իր ոչ դաշինքային կարգավիճակի համար երաշխիքներ տրամադրի, իսկ Ռուսաստանը պետք է հրաժարվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ իր առարկություններից: Ծրագիրը նախատեսում է նաև գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։

Բացի այդ, պլանը ներառում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխադարձ պարտավորություն՝ ոչ մի դեպքում միջուկային զենք չօգտագործելու վերաբերյալ, ինչպես նաև Ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագրի (START-3) երկարաձգում և ապագայում միակողմանիորեն դրանից դուրս գալու անհնարինություն։

Ավելի վաղ Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդը հայտարարել էր, որ հունիսի 15-16-ը Բյուրգենշտոկում կանցկացվի Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ համաժողով։ Ըստ Ամերդի՝ գագաթնաժողովին նախատեսվում է հրավիրել ավելի քան 100 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին։ Մոսկվան, սակայն, հասկացրել է, որ շահագրգռված չէ մասնակցելու այս միջոցառմանը։