Ավտոտնակը քանդեցին. քաղաքացին պնդում է՝ օրինական էր և մտադիր է դիմել դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քաղաքացի Կարինե Գասպարյանն այսօր ահազանգել էր Factor TV՝ նշելով, որ քաղաքապետարանի աշխատակիցներն ուզում են քանդել Երևանի Հայկ Հովսեփյան 11 հասցեում գտնվող իր ավտոտնակները։ Հողամասի վարձակալության պայմանագիրը, որի վրա կառուցվել է ավտոտնակներից մեկը, կնքվել է 2003 թվականին՝ Երվանդ Զախարյանի քաղաքապետության օրոք, 10 տարի ժամկետով։ Կարինե Գասպարյանը պնդում է, որ 10 տարի օգտագործելուց հետո այն իրենց է պատկանում։

Տարածքում էին նաև ոստիկաններ․ մինչ նրանք ու թաղապետարանի աշխատակիցները Կարինե Գասպարյանին բացատրում էին, որ ավտոտնակը պիտի ապամոնտաժվի, տեխնիկան մյուս կողմում գործի անցավ՝ ավտոտնակներից մեկն ապամոնտաժվեց։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնականն ասաց՝ օրինական ճանապարհով կառուցված ավտոտնակի վրա քաղաքացին հետագայում ծավալներն ինքնակամ ավելացրել է, ուստի պայմանագիրը 2020 թվականին խզվել է, իսկ մյուս ավտոտնակն ապօրինի է կառուցվել։

Կարինե Գասպարյանն ու որդին որոշեցին քաղաքապետի՝ ավտոտնակներն ապամոնտաժելու որոշումը վիճարկել դատարանում։

Իսկ թաղապետարանի աշխատակիցներն այս ընթացքում հասցրել էին բակի այլ ավտոտնակներ ևս ապամոնտաժել, որոշներն ապօրինի, որոշները՝ օրինական, բայց ասացին՝ բնակիչները համաձայնել են քանդել, քանի որ խաղահրապարակ է կառուցվելու․ աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան