Ռոբերտ Քոչարյանը հիմք դրեց ընդերքի կողոպուտին, ինչը շարունակեց Սերժ Սարգսյանը, և հիմա նույն մարդիկ նույն տեմպերով հարստանում են․ Հակոբ Սանասարյան

Լուրեր

12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Բոլորը

«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի համար անհասկանալի է Գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղոլորտում ծրագրված որոշ միջոցառումներ, որոնցից մեկն, օրինակ, վերաբերում է կաթիլային համակարգով գյուղատնտեսության զարգացմանը։ 

«Ի՞նչ է նշանակում հեղափոխական եղանակով կաթիլային համակարգ ներդնել և գյուղատնտեսություն զարգացնել։ Ես կարծում եմ, որ պետք է հրավիրել գյուղատնտեսության ոլորտի մասնագետների և հարցնել՝ արդյոք ՀՀ -ի համար կաթիլային համակարգը ցանկալի է, թե այն ունի ինչ-որ ստվերային կողմեր, հակառակ պարագայում վերցնել մի նախագիծ և մի քանի տողով նշել, որ ներդնում ենք կաթիլային համակարգ, ես կարծում եմ՝ սխալ է»,- այսօր «Կառավարության 100 օր, սպասել արմատական փոփոխություններ բնապահպանության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հակոբ Սանասարյանը։ 

Խոսելով  այս 100 օրվա ընթացքում Կառավարության կողմից հանքարդյունաբերության ոլորտում իրականացրած աշխատանքների մասին՝ նա նշեց, որ Բնապահպանության նախարարությունը կանգնած է հանքարդյունաբերության թիկունքում, և եթե խոսում են այդ ոլորտում առկա խնդիրների մասին, հենց Բնապահպանության նախարարությունն է, որ չեզոքացնում է բոլոր ռիսկերն ու բողոքները։

«Երբ Էրիկ Գրիգորյանը նշանակվեց նախարար, ես նշեցի, որ, եթե վարչապետը չլինի հանքատեր, Էրիկ Գրիգորյանը կարող է լավ նախարար լինել, սակայն, վերջերս ես լսեցի, որ Ամուլսարի հետ կապված Էրիկ Գրիգորյանն ասաց, թե կուսումնասիրենք, եթե վտանգ կա, կկասեցնենք։ Նման բան կարող է ասել մեր գյուղի սարերում անասնապահությամբ զբաղվող մարդը, որը չգիտի՝ ինչ ասել է հանքարդունաբերություն և գիտություն»,- ասաց նա։

Հակոբ Սանասարյանը նաև նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը հիմք դրեց մեր ընդերքի կողոպուտին, ինչը շարունակեց Սերժ Սարգսյանը, և հենց հիմա նույն մարդիկ նույն տեմպերով հարստանում են և ոչինչի չի փոխվել։