Կառուցապատողը խոշոր չափերի հարկեր է թաքցրել․ մեկ անձ կալանավորվել է․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է պայքարը կառուցապատման ոլորտում հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտները թաքցնելու, հարկային մարմնի հսկողության ենթակա այլ իրավախախտումներ կատարելու արատավոր երևույթների բացահայտման և կանխման ուղղությամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքի կառուցապատման գործունեություն իրականացնող ՍՊ ընկերություններից մեկն առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով թաքցնում է հարկման օբյեկտները` օտարվող բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշվում բնակարանների իրական արժեքները, իսկ գումարի մնացած մասը, խախտելով «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ ստանում են կանխիկ եղանակով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հաստատվել են ստացված տեղեկությունները: Պարզվել է, որ տվյալ ընկերության կողմից Ուլնեցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների գնման իրավունքների օտարման պայմանագրերում 1 քմ-ի արժեքը նշվել է 407․692-768.492 դրամ, մինչդեռ ըստ ստացված տեղեկությունների՝ 1 քմ-ի իրական արժեքը կազմել է 911.961 ՀՀ դրամ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ՍՊ ընկերության անունից հանդես եկող, ընկերության տնօրեն և մասնակից Դ․Ա․-ի հայրը՝ Ս․Ա․-ն, բնակարանի գնորդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 104․1 քմ մակերեսով բնակարանը 235․000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ: Պահանջել է նաև գումարի մի մասը կանխիկ տրամադրել իրեն։ Այնուհետև բնակարանը օտարելու նպատակով, խախտելով ՀՀ դրամով գործարքներ կատարելու՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենսդրական պահանջները, ընկերության բակում գտնվող գրասենյակային տարածքում, Ս․Ա․-ն բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 100․000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ կազմել և գնորդին է տրամադրել ձեռագիր հայտարարություն։ Գումարը ստանալու վերաբերյալ հայտարարությունը գնորդին տրամադրելուց անմիջապես հետո Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Ս․Ա․-ն և գործարքի կատարմանը ներգրաված Հ․Ա․-ն հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և բերվել են ՀՕՀ վարչություն։

Առերևույթ հանցանքի վերաբերյալ ՊԵԿ ՀՕՀ վարչությունից հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ ներկայացնելով նաև ձերբակալված անձանց և կազմված փաստաթղթերը։

Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։