Կրակոցները նորություն չեն, պետք չէ ողբերգություն դարձնել. ընդդիմադիր պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

30 տարի է՝ կրակոցներ լինում են սահմաններին, ժամանակ առ ժամանակ դրանց ինտենսիվությունն ուժեղանում, կամ թուլանում է, մենք չպետք է դա ողբերգական տանենք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Ադրբեջանի նպատակն էլ հենց այն է, որ ամեն կրակոցից հետո հասարակության մեջ խուճապի մթնոլորտ ստեղծվի։

«Նախկինում կրակոցների դեպքում իրենք համարժեք պատասխանը ստացել են ու մի քանի ամիս մոռացել են դրա մասին, մինչև հերթական անգամ նորից սադրանք են հրահրել: Դա իրենց մեթոդիկան է: Ենթադրենք՝ իշխանություններն այդ 4 գյուղը հանձնեցին, դրանից հետո կրակոցները դադարելո՞ւ են»,- հարց բարձրացրեց նա։

Դանիելյանի կարծիքով՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու դեպքում շատ ավելի վատ է լինելու, բարենպաստ դիրքերից են կրակելու, իսկ նպատակը շրջակայքի գյուղերն անկենսունակ դարձնելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։