Փաշինյանը զգուշացնում է Շահրամանյանին․ ինչով են զբաղված ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Արցախի ներկայացուցչության գրասենյակում այսօր քաղաքացիների ընդունելության օր է, սակայն հավաքված արցախցիներին որևէ մեկը չի ընդունում։ Ներսից չեն արձագանքում նաև մեր հեռախոսազանգերին․ տպավորություն է, որ արցախցի նախկին պաշտոնյաները խուսափում են լրագրողների հետ շփումից։

Մենք արձանագրեցինք, որ ներսից ինչ-որ մեկը քաղաքացիներին հարցրեց՝ լրագրողները գնացե՞լ են, ապա լսելով արցախցիների հարցերը՝ արձագանքեց՝ ներսում մարդ չկա, որ ձեր հարցերին պատասխանի։

Ներկայացուցչության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներից ոմանք մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ էին կտրել՝ հույս ունենալով այսօր հանդիպել Արցախի պատկան մարմիններից որևէ մեկին և իրենց հուզող խնդիրների առնչությամբ  պատասխաններ ստանալ։

Հռիփսիմե Մուրադյանին Արցախի ներկայացուցչություն է բերել գրավադրված ոսկեղենի հարցը, որը 44-օրյա պատերազմից հետո չի կարողանում հետ ստանալ։ Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին գրասենյակից վերցրել են կնոջ հեռախոսահամարը, սակայն մինչ օրս նրան որևէ մեկը չի զանգահարել։ Թեև ներկայացուցչությունից հստակ պատասխան այդպես էլ չստացան, բայց ինչ-որ մեկն արձագանքեց դռան հեռախոսի բարձրախոսով։

Երևանում Արցախի ներկայացուցչության դուռը, սակայն, այդպես էլ չբացվեց քաղաքացիների համար։

Factor TV-ին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակ էր այցելել Նիկոլ Փաշինյան-Սամվել Շահրամանյան հեռակա բանավեճի հետքերով։ Նախօրեին ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե Արցախն այս պահին տարածք չունի, բայց կա՞ վտարանդի պետություն և իշխանություն, Արցախի նախագահ Շահրամանյանը դրական պատասխան էր տվել։

«Այո, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ ձեզ Երևանում, գտնվում են նախագահի գրասենյակն ու Արցախի դատական ​​և օրենսդիր կառույցների գրասենյակները։ Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու։ Հոկտեմբերին ես հրամանագիր ստորագրեցի, որով սահմանվում էր, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»,- նշել էր Շահրամանյանը։

Երեկ Կառավարության նիստին Փաշինյանը, առանց որևէ անուն հնչեցնելու, հայտարարեց՝ Հայաստանում միայն մեկ Կառավարություն կա։ Փաշինյանը նաև չբացառեց, որ իր զգուշացումն անտեսվելու դեպքում միջոցներ կձեռնարկվեն։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարծում է՝ Շահրամանյանի նմանօրինակ հայտարարությունն իրավական գնահատականի պետք է արժանանա։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հեռակա պատասխանում է Փաշինյանի մտահոգություններին, ասում է՝ Արցախի ղեկավարությունը որևէ հավակնություն չունի կիսելու իշխանությունը։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով էլ՝ որևէ վտանգ չկա հասարակական հիմունքներով գործող այդ կառույցից։

Այնուամենայնիվ, Շահրամանյանի մատնանշած աշխատանքներն արդյո՞ք իսկապես իրականացվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքում, մեզ այդպես էլ չհաջողվեց իմանալ։ Դեռ ամիսներ առաջ էր Factor TV-ն փորձել պարզել, թե ովքեր և ինչ գործունեությամբ են զբաղվում գրասենյակում, սակայն այդ ժամանակ ևս մեզ թույլ չտվեցին ներս մտնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան