«Պարզ է, որ բիզնես է»․ դատախազությունը պահանջում է պետականացնել Գրողների, Նկարիչների միության շենքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
Բոլորը

Գրողների միությունում օրերս իմացել են, որ իրենց շենքը պետականացվելու է։ Այդ մասին ծանուցում ստացել են նաև Նկարիչների միությունում։

Այս տարի լրանում է Գրողների միության 90-ամյակը․ ասում են՝ ամեն նվերի սպասում էին՝ բացի սրանից։ Պարզվում է՝ Հայաստանի դատախազությունն է դատական հայց ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ և հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել կոմիտեի՝ Գրողների միությանը տրված 2001 թվականի օգոստոսի 9-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը և որպես անվավերության հետևանք՝ վերացնել 2013թ․ հունիսի 3-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Դատախազությունը դատարանում փորձելու է պնդել, որ Կադաստրի կոմիտեի նախորդ ղեկավարներն անօրինական եղանակով են Գրողների միության շենքն օտարել։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ շեշտում է՝ Գրողների միության շենքի կառուցման, պահպանման համար միության անդամներն անմիջական ներդրումներ են ունեցել, և մեծ է հավանականությունը, որ պետականացման դեպքում շենքն իրենց ձեռքից կվերցնեն։

«Մեր ամեն գրողի տպագրած գրքերից տոկոսներ են պահվել և փոխանցվել գրական ֆոնդին։ Այս շենքի մի մասը մեր գումարներով է կառուցվել»,- ասում է նա։

Նկարիչների միությունում ևս անակնկալի են եկել նամակ-գրությունից և անհանգստացել։ Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշում է՝ մտահոգված նկարիչների հարցերին ինքն այս պահին պատասխաններ չունի։

«Պետք է հանդիպենք պատկան մարմիններին, որպեսզի պարզաբանումներ ստանանք, դրանից հետո կկարողանանք միության անդամներին տեղեկացնել, թե ինչ է կատարվում և ինչի մասին է այս գործը։ Կանոնադրությամբ գույքը պատկանում է հենց միության անդամներին»,- նշում է նա։

Սաֆարյանը շեշտում է՝ շենքի բարեկարգմանը, միության ներսում բարեփոխումներին ուղղված մի շարք ներդրումներ արել են սեփական ուժերով։ Նա հույս է հայտնում, որ միությունը կշարունակի գործել նույն շենքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան