Կուրսանտի դաժան սպանությունից 9 տարի անց․ տուժող կողմը պահանջում է ցմահ, պաշտպանական կողմը՝ արդարացման դատավճիռ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
Բոլորը

2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործը դեռևս դատարանում է, այս անգամ՝ Վերաքննիչ քրեականում։ Որդու մահից 9 տարի անց Արկադի Բարսեղյանն ասում է՝ փորձում է դատարանից ստանալ 20 տարին չբոլորած Հայկազի մահվան պատասխանատուների համար արժանի պատժաչափ։

Գրեթե 2 տարի առաջ՝ 2022 թվականի ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռեց ամբաստանյալներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին դատապարտել 15-ական տարի ժամկետով ազատազրկման։ Այնինչ, տուժող կողմն այս պատժաչափը չափազանց մեղմ է համարում․ նրանք դատարանից պահանջել էին ցմահ, իսկ մեղադրող դատախազները՝ 18 տարի ժամկետով ազատազրկում։

Բացի սպանության մեղադրանքից՝ քննությունն ի սկզբանե ընթացել է նաև առանձնակի դաժանության և խուլիգանական դրդման հատկանիշներով, սակայն դատավճռում այդ հոդվածները հանվեցին։ Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները Հայկազին դաժանորեն սպանել էին, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու նպատակով նրան տարել ու կախել պտտաձողից:

Տուժող կողմին զուգահեռ՝ վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև պաշտպանական կողմը։ Ի տարբերություն Բարսեղյանների՝ նրանք կարծում են, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են և օր առաջ պետք է ազատության մեջ լինեն։

Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշում է՝ քննությունն ի սկզբանե սխալ է ընթացել։ Նրա խոսքով՝ Հայկազի հետ նույն ննջարանում գտնվող ականատես կուրսանտները տվել են իրար հակասող, երբեմն էլ՝ իրենց իսկ նախորդ խոսքը հերքող ցուցմունքներ։

Պաշտպանը մի քանի վկա կուրսանտների ցուցմունքներ է մատնանշում՝ ընդգծելով, որ այդ օրը ձյուն է եղել, իսկ դեպի պտտաձող միայն մեկ զույգ ոտնահետքեր են եղել։ Ավելին՝ մյուս պտտաձողերի վրայի ձյան շերտը մաքրված է եղել։

Պաշտպաններից յուրաքանչյուրը վստահ է՝ իրենց պաշտպանյալներն անմեղ են, այնինչ դատարանում հարցաքննված 30-ից ավելի վկաները մատնացույց էին անում ամբաստանյալներին՝ նշելով, որ ննջարանում Հայկազին նրանք են ծեծել, ապա կտրել ձեռքի երակները, հետո որոշել 2-րդ հարկից նետել, ապա մտափոխվել և տարել կախել են պտտաձողից։ Դեռ տարիներ առաջ դատարանում դատավոր Հարությունյանը վկաներին հարց էր ուղղել՝ իսկ ինչո՞ւ եք այդ ժամանակ լռել։ Բոլորը գրեթե միաբերան մեկ պատասխան էին տվել՝ վախեցել ենք, որ մեզ հետ էլ նույնը կանեն։

Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը կալանքի տակ են գտնվում արդեն 9 տարի․ նրանք 18 տարեկան էին, երբ կալանավորվեցին։ Պաշտպանական կողմը պարբերաբար միջնորդել է փոխել նրանց խափանման միջոց կալանքը, սակայն բոլոր միջնորդությունները մերժվել են։

Շաբաթներ առաջ նման միջնորդություն Վերաքննիչ քրեական դատարան էր ներկայացրել նաև Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ առաջարկելով սահմանել 15 միլիոն դրամ գրավ կամ տնային կալանք, սակայն այս միջնորդությունը ևս մերժվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան