Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Լուրեր

15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը նախկինի պես կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր բարեկամությունը կօգնի վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք երկար տարիներ լավ համագործակցել ենք, միգուցե դա դեռ կարող է օգնել բանակցությունների սեղանի շուրջ լուծում գտնել, քանի որ այլ լուծում չկա»,- ասել է նա dpa-ին տված հարցազրույցում։

Շրյոդերը Պուտինի հետ մտերմացել է 1998-2005 թվականներին Գերմանիայի կանցլերի պաշտոնում և ներկայում աշխատում է «Հյուսիսային հոսք» գազատարի ընկերությունում, որը հիմնականում գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ:

Թեպետ Շրյոդերը ռուսական ներխուժումն Ուկրաինա անվանել է «ճակատագրական սխալ», նա այդպես էլ չի հեռացել Պուտինից։ Ուստի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավարությունը խուսափում է նրանից, սակայն չի հաջողվել հեռացնել կուսակցությունից։

Հարցազրույցում Շրյոդերը հիշեցրել է «Պուտինի հետ իր հարաբերությունների դրական արդյունքների մասին»: Հարցին՝ ինչո՞ւ է նա, չնայած տասնյակ հազարավոր զոհերին և Ռուսաստանի ռազմական հանցագործություններին Ուկրաինայում, շարունակում բարեկամությունը Պուտինի հետ, Շրյոդերը պատասխանել է, որ «այդտեղ գործում է մեկ այլ հարթություն»:

«Ժամանակին արդեն եղել է զգացողություն, որ այս անձնական հարաբերությունները կարող են օգնել լուծում գտնել քաղաքականապես չափազանց բարդ այս խնդրին, հետևաբար, ես բացարձակապես սխալ եմ համարում մոռացության տալ այն բոլոր դրական պահերը, որոնք եղել են մեր միջև անցյալում քաղաքական կյանքում»,- ասել է նախկին կանցլերը:

Շրյոդերը, ըստ երևույթին, նկատի ունի իր միջնորդական առաքելությունը 2022 թվականի մարտին, որը հաջողությամբ չի ավարտվել։ Այժմ նա հանդես է գալիս կառավարության մակարդակով նոր միջնորդական նախաձեռնության մեկնարկի օգտին:

«Ֆրանսիան և Գերմանիան պետք է նախաձեռնողականություն ստանձնեն այս հարցում: Ակնհայտ է, որ պատերազմը չի կարող ավարտվել կողմերից ոչ մեկի լիակատար պարտությամբ»,- ասել է Շրյոդերը՝ շահարկում անվանելով այն, որ Պուտինը կարող է միջուկային պատերազմ հրահրել կամ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրի վրա նրա արևելյան թևում:

«Որպեսզի իսպառ վերացնենք էսկալացիան, որը կարող է հանգեցնել նման սցենարների, և ավելի չբարձրացնենք բնակչության անհանգստությունը, պետք է լրջորեն մտածել ոչ միայն Ուկրաինային աջակցելու, այլ նաև հակամարտությունը կարգավորելու մասին»,- հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլերը։