Վարչապետը չի ընդունում, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իրեն հավասար են, դրա համար էլ հրաժարվում է կոալիցիայից․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հնչեցրեց արտահայտություններ, որոնցից մեկով, օրինակ, պարզ դարձավ, որ  ստեղծվում է նոր մարմին՝ Հանրապետության հրապարակ,  սակայն հարց է առաջանում, այդ մարմինն արդյոք ամրագրվա՞ծ է Սահմանադրությամբ, թե՞ ոչ, պարզվեց, որ ամրագրված չէ, և, փաստորեն,  կարելի է ոտքի վրա իշխանության մարմին ստեղծել։ 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն՝ ընդգծելով, որ հրապարակը չէ, որ Կառավարություն է ձևավորել, հետևաբար, նախարարներին էլ պետք չէ, որ իրենց հաշվետվությունները ներկայացնեն հրապարակին։ 

«Իշխանության այս նոր մարմինը որ ստեղծվեց՝ ինչպե՞ս է ձևավորվում, բակերում մարդիկ լիազոր մարմիննե՞ր են ձևավորելու, վկայականնե՞ր են ունենալու, թե այլ բան։ Հիմա, կամ մենք ընդունում ենք, որ սա պոպուլիզմ է, կամ պետք է մանրամասն քննել, թե այդ նոր մարմինն ինչպե՞ս է ձևավորվելու․ լրագրողներն այս հարցերը պետք է տան վարչապետին»,- ասաց Բադալյանը։ 

Վերջինիս համար անհասկանալի է նաև, թե վարչապետի առաջարկած նոր մարմինն ինչպե՞ս է իր հաշվետվությունը ներկայացնելու հասարակությանը, ինչպե՞ս է այն ընդունվելու քաղաքացիների կողմից, ի՞նչ է լինելու, երբ, օրինակ,  Հանրապետության հրապարակում հավաքվի ոչ թե 100 հազար, այլ, ասենք, 10․000 քաղաքացի։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն անդրադարձավ նաև կոալիցիոն կառավարությունից հրաժարվելու՝ Կառավարության քայլերին և շեշտեց․ «Կոալիցիան իրենից ենթադրում է հավասար ուժերի միություն՝ անկախ նրանից, թե այդ դաշինքի մեջ մտնող ուժերն ինչ ազդեցություն ունեն, վարչապետը կոալիցիա չի ընդունում, քանի որ չի ուզում ընդունել, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իր հետ հավասար են, այսինքն՝ վարչապետն իր թիմով բարձր է, մյուսները ցածր են․ դա է կոալիցիայց հրաժարվելու պատճառը»։

Մանրամասները՝ տեսանյութում։