Տավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ՔՊ-ից բերում են «Զվարթնոց»-ի օրինակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Տավուշի մարզի Ոսկեպար-Բաղանիս միջհամայնքային հատվածում մոտ երկու տարի է, ինչ գործում է ռուսական հենակետը։ 44-օրյա պատերազմից հետո Տավուշում ռուսական հենակետերի թիվն ավելացել է։ Ռազմական այս հենակետի կառուցապատումը սկսվել էր 2022 թվականին։ Այսպիսի հենակետեր կան նաև Բերդում և Նոյեմբերյանում։ Ազատամուտ գյուղում էլ ռուսական ռազմաբազայի զինծառայողները տեղակայվել են համայնքի փրկարար ծառայությանը պատկանող շենքում։

Ոսկեպարի բնակիչներից մեկը Factor TV-ին հայտնեց, որ գյուղից ընդամենը երկու կմ հեռավորության վրա գտնվող ռազմաբազայի նշանակությունն իրենց անհայտ է։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի հարակից որոշ տարածքներ ադրբեջանական են և ենթակա են հանձնման, քննարկումներ սկսվեցին՝ իսկ ի՞նչ են լինելու այնտեղ տեղակայված ռուսական հենակետերը։ Վարչապետի թիմակից, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ ռուս սահմանապահները կհեռանան Տավուշից։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով՝ ռուսական զորքը Տավուշում կանգնել է ՀՀ իշխանությունների խնդրանքով։ Գրիգորյանի դիտարկմամբ՝ սա նշանակում է, որ դեռ 2020 նոյեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել դիրքերը հանձնելու վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն այժմ ռուսական զորքն այնտեղից հանելը բարդ գործընթաց է համարում։

ՀՀ ինքնիշխան տարածքում ռուսական ռազմաբազան տեղակայվել է «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» միջպետական պայմանագրի համաձայն։ Հայաստանի կառավարությունը 2022 թվականի հունիսի 17-ին ռուսական ռազմաբազայի հենակետերի տեղակայման ցանկում փոփոխություններ է կատարել, որից հետո էլ Տավուշում ավելացել է դրանց թիվը։ Պայմանագրում արձանագրված է, որ ռուսաստանյան ռազմաբազան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններ ունի, սակայն այդպես էլ հայտնի չդարձավ՝ հենակետերի թիվն ավելացնելու վերաբերյալ Երևանն ու Մոսկվան նոր պայմանագիր կնքե՞լ են, թե՞ ոչ։ ՀՀ քաղաքացիները հենակետերի ավելացման մասին տեղեկացել էին Պուտինի և ՌԴ ԱԴԾ տնօրենի խորհրդակցության մասին հաղորդագրությունից, երբ վերջինս 2020 թվականի նոյեմբերի 13-ին զեկուցել էր ՀՀ-ում հինգ նոր հենակետ տեղակայելու մասին։

Անդրանիկ Քոչարյանը, առանց որևէ իրավական փաստաթղթի հղում անելու, պնդում է՝ օրինական են տեղակայված։

Ազատ քաղաքացի ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը հիշեցնում է, թե ինչպես են հայ-ադրբեջանական սահմանին կանգնած ռուսական զորքերը վճռական պահերին լքել իրենց հետակետերը և չեն իրականացրել պայմանագրով նախատեսված պարտավորությունները։

Երբ պաշտոնական Երևանը հայտարարեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին, Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելուն կողմ քաղաքական գործիչները չբացառեցին, որ ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանից ևս կհեռացնի իր զորքերը։ Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ նման որոշումը ՀՀ-ի համար դրական ազդեցություն կունենա։

Ռուսական սահմանապահների նկատմամբ անվստահությունն աճեց հատկապես Արցախում խաղաղապահ առաքելության տապալումից հետո։ Չնայած առաքելության նպատակը հայ բնակչության պաշտպանությունն էր, սակայն սեպտեմբերյան ագրեսիայից հետո ընդամենը մի քանի օրում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան