«Մարտի 1-ի էջը փակո՞ւմ եք». ՔԿԾ պետի նշանակումը՝ Քոչարյանի և Մինասյանի միջև հակադրության առիթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր առիթը բաց չէր թողել՝ մասնակցելու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դատաիրավական համակարգի բարեփոխումներն էր ներկայացնում։

Քոչարյանն ուղիղ հարցով դիմեց նախարարին. «Մարտի 1-ի էջը ոնց որ փակո՞ւմ եք, թե՞ բաց է»։

Քոչարյանի վրդովմունքի պատճառն այն է, որ դեռևս նախորդ տարեվերջին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակվել է Ամբակում Գրիգորյանը։ Վերջինը Մարտի 1-ի գործով, իշխող պատգամավորի ընդգծմամբ, կարևորագույն քննիչներից է եղել։

Գրիգոր Մինասյանը հիմնավորումներ բերեց Գրիգորյանի նշանակման մասով։ Նրա խոսքով՝ եթե ցանկանում ենք փորձառություն ունեցող մեկի, ապա դա լինելու է, այսպես ասած, «նախկիններից»։

Մարտի 1-ի գործի քննությանը մասնակցած քննիչները պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումներից առաջ՝ կարծում է Քոչարյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին վրդովեցրել է իշխող ուժի պատգամավորի՝ իր խոսքով, տարբերակված մոտեցումը։ Հնարավո՞ր է՝ Քոչարյանի շահագրգռվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008 թվականի արյունալի իրադարձությունների դեպքերով նա եղել է փաստահավաք խմբի անդամ։ Նինա Կարապետյանցը չի բացառում։

Ուշագրավ է, որ Քրեակատարողական ծառայության ղեկավարները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում բարեվարքության փուլ չեն անցնում։ Սրա հետևանքով բաց է մնում հարցը՝ արդյո՞ք նշանակված այս կամ այն պաշտոնյայի անցած ճանապարհում որևէ դիպված չկա, ինչը հնարավոր կասկած կարող է առաջացնել նրա առաջխաղացման համար։ Իրավապաշտպանը շեշտում է՝ միևնույն է, կառույցի բնութագիրը շատ դեպքերում որևէ նշանակություն չի ունենում։

Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում եկավ փոխարինելու Սերգեյ Ատոմյանին։ Վարչապետ Փաշինյանը նրան ազատել էր աշխատանքից նախորդ տարվա օգոստոսին՝ առանց որևէ մանրամասն հայտնելու։ Հանգամանքները պարզվեցին երկու ամիս առաջ․ 2023 թվականի օգոստոսի 1-ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերի դահլիճ տեղափոխելու ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին թույլ տալ կարճ ժամանակով տեսակցել մորը: Ատոմյանը թույլատրել էր, ինչից հետո նա և տեսակցելու հետ առնչություն ունեցող մի խումբ աշխատակիցներ ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։ Այս մասով Տոնոյանը դատարանից հայտարարություն էր հնչեցրել՝ նշելով՝ իրեն կարճատև մեկնման հնարավորություն տվել է դատարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան