Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի Կապանի լեռնահարստացման կոմբինատում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ը ներառվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) 2024 թ-ի ստուգումների ծրագրում։ 

Այս ընկերությում առկա խնդիրներին Factor TV-ն անդրադարձել էր «Կամ կենդանի դուրս կգանք, կամ՝ ոչ․ ինչո՞ւ են հանքափորները մահանում ոսկու հանքերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ» փաստաքննության մեջ։ Ընկերությունը, հիշեցնենք, շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Մենք պարզել էինք, որ հանքավայրում աշխատանքային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան, վերջին տարիներին հաճախակիացել են դժբախտ պատահարները, այդ թվում՝ մահվան ելքով։ Մասնավորապես՝ 2018-2023 թվականների ընթացքում 5 մահ է գրանցվել, որոնցից 4-ը՝ վերջին 3 տարիներին։

Factor․am-ը  ԱԱՏՄ-ից հետաքրքվեց՝ ստուգումները լինելու են աշխատանքային անվտանգությա՞ն, թե՞ աշխատանքային օրենսդրության մասով, և ե՞րբ է նախատեսվում ավարտել դրանք։ Տեսչական մարմնից, սակայն, պատասխանել են, որ ըստ օրենքի՝ ստուգման ենթակա հարցերի շրջանակը ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, իսկ կառավարության որոշմամբ՝ ստուգման ժամանակահատվածը ենթակա չէ հրապարակման։

Գայանե Խաչատրյան