ՀԱՊԿ-ի քաղաքականության գործնական արդյունքն այն է, որ փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կառույցում․ Փաշինյան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հունական Kathimerini-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին և կառույցին Հայաստանի մասնակցության փաստացի սառեցմանը։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), մեր գնահատմամբ, չի կատարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները, մասնավորապես, 2021-2022 թվականներին։ Գործնական արդյունքը [ՀԱՊԿ-ի այս քաղաքականության] այն է, որ մենք փաստացի սառեցրել ենք մեր մասնակցությունը կազմակերպությունում։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ մենք չունենք մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում և չենք մասնակցում ՀԱՊԿ բանակցություններին բարձր և ամենաբարձր մակարդակով։ Սակայն մենք չենք արգելափակում ՀԱՊԿ-ի որոշումները, ոչ էլ մասնակցում ենք դրանց»,- ասել է Փաշինյանը։

Հարցին՝ այս ամենը հաշվի առնելով՝ արդյո՞ք Հայաստանը միջազգային քաղաքականությունում ավելի արևմտյան մոտեցում է ընդունել, Փաշինյանն ընդգծել է․ «Կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար, ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն հաստատելու հարցում։ Այս առումով մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերություններն անվտանգության հարցերի շուրջ»։