ՌԴ-ն տարեսկզբից կորցրել է նավթավերամշակման իր հզորության մոտ 7%-ը՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով. Reuters

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Առնվազն յոթ ռուսական նավթավերամշակող գործարաններ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով դադարեցրել են արտադրական հզորությունը 2024 թվականի առաջին եռամսյակում։ Նման հաշվարկներ է կատարել Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով յոթ նավթավերամշակման գործարաններ դադարեցրել են 4,6 մլն տոննա նավթի վերամշակումը կամ ընդհանուրի 7%-ը։  Վերջիններից մեկը, որը դադարեցրել է արտադրական հզորությունը, Կույբիշևի նավթավերամշակման գործարանն է, որը գտնվում է Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ բնակավայրում: Մարտի 23-ի գիշերը ԱԹՍ-ները հարձակվել են այս գործարանի վրա։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հարձակումից հետո գործարանը դադարեցրել է CDU-5 նավթավերամշակման բլոկի աշխատանքը, ինչի պատճառով գործարանի հզորությունը կրկնակի կրճատվել է։

Ուկրաինան վերջին ամիսներին հարձակվել է մի քանի նավթավերամշակման գործարանների, տերմինալների, պահեստների և պահուստարանների վրա, որոնք գտնվում են Ռուսաստանում և նրա կողմից օկուպացված տարածքներում:

Հարձակումների ֆոնին Ռուսաստանի իշխանությունները մարտից վեց ամսով արգելել են բենզինի արտահանումը՝ աճող պահանջարկի պայմաններում ներքին շուկայում գները կայունացնելու նպատակով։

«Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունը, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես կրճատվել է Ռուսաստանի տարածքում գտնվող նավթավերամշակման գործարաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարվածների արդյունքում»,- նշում է բրիտանական հետախուզությունը:

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ուկրաինային դադարեցնել հարձակումները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ավելի վաղ հայտնել էր Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: