Հայկական կողմը դեռ չի հստակեցնում Փաշինյան- Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպման օրակարգի մանրամասները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ի՞նչ օրակարգով է ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հնարավոր հանդիպումը, Factor.am-ը փորձեց պարզել Անվտանգության խորհրդից։ Գերատեսչությունից մեզ փոխանցեցին, որ հարցերին կարող են պատասխանել միայն գրավոր հարցում ուղարկելու դեպքում։

Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը եռակողմ հնարավոր հանդիպմանը․ այս հարցի վերաբերյալ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը չի շտապում որևէ տեղեկություն հայտնել։ Նա միայն նշեց, որ վարչապետի բոլոր այցերի և հանդիպումների մասին հանրությանը նախապես տեղեկացնում են։

Հիշեցնենք՝ որ օրեր առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին Բրյուսելում կհանդիպեն և որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը:

ԱԽ քարտուղարն այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ առաջիկայում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի:

Հավելենք, որ Փաշինյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին հանդիպել էր նախորդ տարի։ 2023-ի հոկտեմբերի 5-ին, Գրանադալում Փաշինյանը հանդիպել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահին և քննարկել Արցախից բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային իրադրությանը, Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: