ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը Արթուր Գևորգյանի հնչեցրած գնահատականների վերաբերյալ

Լուրեր

14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
Բոլորը

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի այսօր հնչեցրած գնահատականների վերաբերյալ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է որոշ գնահատականներ՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հետ, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն և ես պարզապես չեմ կարող դրանք անարձագանք թողնել:

1. Արթուր Գևորգյանն ասում է, որ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները ընդունում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան և ՀԱՕԿ-ը կապ չունի դրա ընդունման կամ ճանաչման հետ: Ի գիտություն տեղեկացնեմ, որ ՄՕԿ-ի խարտիայի համապատասխան կետերի համաձայն` յուրաքանչյուր մարզաձևի ազգային ֆեդերացիա առաջին հերթին պետք է ճանաչի տվյալ երկրի ազգային օլիմպիական կոմիտեն: Միևնույն ժամանակ ազգային օլիմպիական կոմիտեն իրավունք ունի իր կողմից չճանաչված ազգային ֆեդերացիան հետ կանչելու միջազգային ֆեդերացիայի կազմից:

2. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մեր մարզիկների մասնակցությանը: Ինչպես գիտեք Բռնցքամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունից մեր մարզիկները որևէ օլիմպիական վարկանիշ չկարողացան ձեռք բերել: Մինչ օլիմպիական խաղերը մնացել էր ընդամենը մեկ վարկանիշային մրցաշար, որն անցկացվում էր Թուրքիայում: Դա մեր մարզիկների վարկանիշ նվաճելու վերջին շանսն էր: Սակայն ի զարմանս մեզ Արթուր Գևորգյանն արգելել էր, որ մեր թիմը մասնակցի վարկանիշային այդ մրցաշարին: Այսօր ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Թուրքիայում ի վերջո ձեռքբերված 5 վարկանիշների հետ բռնցքամարտի ֆեդերացիան և Արթուր Գևորգյանը բացաձակապես որևէ առնչություն չունեն: Դա միմիայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի և մեր հավաքականի մարզիկների ու մարզիչների նվաճումն է: Ես չեմ ուզում իջնել անձնական երկխոսությունները հրապարակելու մակարդակի վրա, պարզապես Արթուր Գևորգյանին կոչ եմ անում փոքր ինչ թարմացնել սեփական հիշողությունը և վերհիշել, թե ՀԱՕԿ-ը ինչպիսի տիտանական ջանքեր էր գործադրում այդ օրերին, որպեսզի բռնցքամարտը փրկվի օլիմպիական խաղերին չմասնակցելու խայտառակությունից:

3. Ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին մասնակցության ժամանակ մեր մարզիկների մարզահագուստի վերաբերյալ հարցին: Ռիոյի օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ-ը մեր մարզիկներին 28-ից ավելի մարզահագուստ և համապատասխան մասնագիտական գույք էր տրամադրել:

Այս ամենն ընտրել էին հենց մարզիկները, իսկ ՀԱՕԿ-ը հոգացել էր դրանց ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը: Սակայն օլիմպիական խաղերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ինձ խնդրել էր, որպեսզի իր անձնական պայմանավորվածության համաձայն մեր մարզիկները իր նախատեսած մարզական մասնագիտական գույքով մասնակցեն խաղերին, քանի որ դա բխում է հավաքականի ու ֆեդերացիայի կոմերցիոն շահերից: Ես ընդառաջել եմ, հաշվի առնելով նրա անձնական խնդրանքը և այսօր առնվազն անպարկեշտություն է ասել, թե ՀԱՕԿ-ը մարզագույք չի տրամադրել մեր բռնցքամարտիկներին:

4. Ինչ վերաբերում է այսօր նշված այն հանգամանքին, թե բռնցքամարտի ֆեդերացիան չունի ֆինանսական խնդիրներ և ՀԱՕԿ-ն էլ չի օգնում իրենց, ապա եթե ընդամենը բազմաթիվ փաստերից մեկը հիշեցնեմ, պետք է ասեմ, որ միայն նախաօլիմպիական տարում 2 անգամ 6-ական միլիոն դրամ եմ անձամբ փոխանցել Արթուր Գևորգյանի օգնականին՝ ֆեդերացիայի մարզիկների ու մարզիչների աշխատավարձերը վճարելու նպատակով: Շարքն իհարկե խարող եմ շարունակել, բայց ինձ թույլ չեմ տա:

5. Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե իբր Արթուր Գևորգյանն է նախաձեռնել ֆեդերացիայի նախագահի ընտրությունը 1 ամսով հետաձգելու գործընթացը և դա իր ցանկությամբ է տեղի ունեցել: Տեղեկացնեմ, որ դա եղել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-յի որոշումը, որը հավաստող պաշտոնական նամակը կից հրապարակում եմ / 1, 2 photo /: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի նախագահի երկրորդ ընտրությանը, որի ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին աղաղակում են բռնցքամարտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, ապա միայն կասեմ որ այդ ընտրության իրավական գնահատականը ընդամենը օրեր անց կտա ԱԻԲԱ-յի պաշտոնական ներկայացուցիչը, որը ժամանում է Հայաստան:Այսօր միայն հրապարակում եմ ԱԻԲԱ-յի ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որում նրանք նշում են, որ ընտրության խախտումները ուսումնասիրելու նպատակով հետաքննություն է իրականացվում: / 3 photo/ Այս դեպքում առնվազն տարօրիանակ է, թե ինյչպես կարող էր ԱԻԲԱ-ն շնորհավորել Արթուր Գևորգյանին՝ ինչպես ինքն է իհարկե պնդում:

Եվ վերջում, անկախ ստեղծված իրավիճակից, բռնցքամարտի աշխարհում ի հայտ եկած տարաձայնություններից ու խժդժություններից ՀԱՕԿ-ը մշտապես եղել և մնում է մարզաշխարհի կողքին, քանի որ սա մի մեծ ընտանիք է, որտեղ տեղ չունեն սուտն ու սեփական ամբիցիաները առաջ տանելու գործելաոճը: Մենք հուսով ենք, որ կարճ ժամանակում առկա խնդիրները կհարթվեն և բռնցքամարտի ֆեդերացիայում կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք լինելու են ի նպաստ հայրենի սպորտի զարգացման և առաջխաղացման: