Մերձմոսկովյան Crocus City Hall-ում հրաձգություն է տեղի ունեցել. հաղորդվում է մարդկային կորուստների և վիրավորների մասին

Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում, որտեղ ընթանում էր «Պիկնիկ» խմբի համերգը։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ կամուֆլյաժով երեք անձինք սկսել են կրակել ինքնաձիգներից։ Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։