Գագիկ Բեգլարյանը վկա է «Երիտասարդական պալատ»-ի օտարման վերաբերյալ Երվանդ Զախարյանի գործով

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Google որոնողական համակարգում «Կուկուռուզնիկ» բառը փնտրելիս բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում «Մայրաքաղաքի ոչնչացման խորհրդանիշ» վերտառությամբ։ Տարիներ շարունակ մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող Երիտասարդական պալատի շենքը 2006 թվականին քանդվեց՝ բորբոքելով երևանցների հույզերը։ Շենքն օտարվել էր 2004-ին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։ Շուրջ 20 տարի անց շենքի օտարման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, որով Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը մեղադրյալ է, իսկ 2004-ին Կենտրոնի թաղապետ աշխատած Գագիկ Բեգլարյանը՝ վկա։

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ այսօր նշանակված էր Երվանդ Զախարյանի գործով դատական նիստ, որին Բեգլարյանը որպես վկա հրավիրվել էր դատարան, սակայն չէր ներկայացել: Նա դատարանին գրություն էր ուղարկել այն մասին, որ դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստացել է այն բանից հետո, երբ արդեն իսկ արտերկիր մեկնելու համար տոմս է գնած եղել, ուստի`այսօրվա նիստին ներկայանալ չի կարող:

Ըստ քրեական գործի՝ 2004 թվականին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը պետական սեփականություն հանդիսացող նախկին «Երիտասարդական պալատ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված 31780,0 քմ մակերեսով հողամասը օրենքների խախտմամբ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով վաճառել է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Մասնավորապես՝ ըստ գործի, Սարալանջի 1 հասցեում գտնվող հողատարածքի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, սակայն այն վաճառվել է 62 մլն 973 հազար 405 դրամով։

Բացի այդ՝ ըստ գործի, վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս»-ին կադաստրային արժեքով օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման:

Գործով մեղադրյալ է նաև 2004-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ եղած Կարեն Դերենիկի Դավթյանը։
Նա մեղադրվում է Երվանդ Զախարյանին օժանդակելու մեջ։

Այսօրվա դատական նիստին ներկայացել էր շենքն ու հարակից հողատարածքները գնած Էդուարդ Ավետիսյանը։ Վերջինս ևս գործով վկա է, բայց էական մանրամասներ չհայտնեց, ասաց, որ իր ընկերության տնօրենին է հանձնարարել զբաղվել շենքի ու հողատարածքի գնման հարցով, նշեց, որ ինքը խաբվել է, քանի որ շենքը գնել է՝ վերակառուցու նպատակով, սակայն պարզվել է, որ այն վերակառուցման ենթակա չէ։
Նշենք, որ շենքը քանդվել էր Երևանի քաղաքապետարանի քանդման թույլտվության հիման վրա։

Արաքս Մամուլյան