Անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Անչափահասների շրջանում իրավախախտումների նախականխումը, կանխումն ու խափանումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում սովորողների , այնպես էլ տնտեսվարողների շրջանում. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մարտ ամսվա ընթացքում նրանք տարբեր մարզերում իրականացված շրջայցերի ընթացքում տնտեսվարողներին իրազեկել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների իրացման կանոնները, օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերն ու դրանք խախտելու դեպքում իրավական հետևանքները։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է ծխախոտային արտադրատեսակները, դրանց փոխարինիչները կամ նմանակները 18 տարին չլրացած անձանց վաճառելու կամ որևէ այլ եղանակով իրացնելու արգելքը։ Վաճառք իրականացնելիս գնորդի տարիքի վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում տնտեսվարողը պետք է պահանջի անձը հաստատող փաստաթուղթ և միայն գնորդի չափահաս լինելու դեպքում կարող է վաճառք իրականացնել։

Անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ կամ դրանց փոխարինիչներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80 000-100 000 դրամի չափով, իսկ վաճառելու կամ իրացնելու մեջ ներգրավելը՝ 150 000-200 000 դրամի չափով։ Վարչական պատասխանատվություն է սահմանված նաև անչափահասներին ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում։ Այն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50 000 դրամի չափով։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են: ՆԳ նախարարությունը հետևողական է ինչպես այս, այնպես էլ անչափահասների կողմից ցանկացած իրավախախտման կանխարգելման հարցում:

Հիշեցնենք, որ անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք: