Ադրբեջանը հնարավոր էսկալացիայից առաջ հոգեբանական ճնշում է գործադրում հայ հանրության դեմ․ Տաթևիկ Հայրապետյան

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Երեկ ադրբեջանական AzTV-ն տեսանյութ էր հրապարակել Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ «հարցազրույցի» մասին։ «Հարցազրույց»-ը դեռ եթեր չի հեռարձակվել, մանրամասներ չկան նաև դրա բովանդակությունից։

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից շատ չանցած հրապարակվեց ադրբեջանական նույն լրատվամիջոցի ծանուցումը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ «հարցազրույցի» վերաբերյալ։ Այս դեպքում ևս ադրբեջանական լրատվամիջոցները բովանդակության մասին չեն հաղորդում։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում նկատեց, որ առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը գերության մեջ պահվող հայ քաղաքացիական անձանց կամ զինծառայողների մասնակցությամբ տեսանյութեր է հրապարակում։ Ըստ Հայրապետյանի՝ Բաքվի նման քայլերի նպատակը հոգեբանական ճնշում գործադրելն է հայ հանրության վրա։

«Ինձ մոտ տպավորություն է, որ նպատակը հանրությանն ահաբեկելն ու հոգեբանական ճնշման ենթարկելն է։ Այդ նյութերի հետ պետք է շատ զգուշավոր լինել, հասկանալ՝ ինչ խնդիր են կատարում։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարցազրույցների դեպքերը տարբերվում են, դրանք առանձնահատուկ նպատակ ունեն՝ հոգեբանական ճնշում գործադրել հայ հանրության վրա։ Այդ մարդիկ գտնվում են բավականին բարդ իրավիճակում և ադրբեջանական ճնշումների ներքո։ Նրանք կարող են հայտարարություն անել, որոնք հանրության մոտ բուռն արձագանք կարող են գտնել, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք գերության մեջ են և ճնշումների տակ»,- մատնանշեց Հայրապետյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ այս ամենը հակառակորդ երկիրը որպես գործիք է ուղղում հայ հանրության դեմ, և պետք է թույլ չտալ, որ այն իր նպատակին հասնի, ինչը հաշվարկել է Ադրբեջանը։

Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ մեր երկիրը հակառակորդի տեղեկատվական հակազդման որևէ քաղաքականություն չունի։

«Իշխանական ամբողջ քարոզչությունը միտված է բացառապես սեփական իշխանության պահպանմանը, տարբեր քարոզչանյութերին։ Երբեք չեմ տեսել, որ կազմակերպված արշավ լինի ադրբեջանական տեղեկատվական պատերազմների դեմ։ Այդ տեղեկատվական արշավներն Ադրբեջանը հատուկ նպատակով է իրականացնում․ հեռուստաընկերությունները կիրակնօրյա մոտ 2 ժամանոց հաղորդումներ են ունենում, որոնց միջոցով փորձում են հոգեբանական ազդեցություն ունենալ հայ հանրության վրա։ Օրինակ, «Արևմտյան Ադրբեջան» թեզը, որը դրել են շրջանառության, իրենք այդ թեզի քարոզչությունն իրականացնում են նաև անգլերեն և ռուսերեն։ Նպատակն է իրենց կեղծ խոսույթն առաջ տանել»,- հավելեց նա։

Բացի այս, Տաթևիկ Հայրապետյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանը հայ հասարակության նկատմամբ ճնշումներ է կիրառում հնարավոր էսկալացիայից առաջ։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը 2023 թվականի հոկտեմբերի 3-ին էին ձերբակալվել և Բաքու տեղափոխվել:

Մանյա Պողոսյան