Եվրախորհրդարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով համաժողով կանցկացվի
Քաղաքականություն
09.03.2024 | 14:51ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ Եվրախորհրդարանում մարտի 19-ին տեղի կունենա «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը։
«Տեղեկացնում ենք, որ մարտի 19-ին Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության պատգամավոր Անդրեյ Կովաչևի հովանավորությամբ տեղի է ունենալու «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում․ Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը» խորագրով համաժողովը»,-ասվում է հաղորդագրությունում: