ԱԱԾ-ի աշխատողի օրն այլևս չի նշվի խորհրդային КГБ-ի «Չեկիստի օրը»՝ դեկտեմբերի 20-ին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը դեկտեմբերի 20-ի փոխարեն կնշվի հունվարի 8-ին։

Որոշման նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից օրենքների փաթեթը, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից։

Թեև հիմնավորման մեջ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն պետք է արձանագրել, որ դեկտեմբերի 20-ը դեռևս խորհրդային տարիններին նշվել է որպես «Չեկիստի օր»։ Խորհրդային Միության փլուզումից հետո նախկին խորհրդային հանրապետություններից շատերում դեկտեմբերի 20-ը շարունակել են նշել որպես Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր։