Զախարովան հիշել է հայ-ռուսական բարեկամության, հայ ժողովրդի արժանիքների ու անցած ճանապարհի մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ամենշաբաթյա ճեպազրույցների ընթացքում ակնհայտորեն հակահայ դիրքորոշմամբ ու տրամադրությամբ աչքի ընկնող ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հռետորաբանությունը Հայաստանի հետ կապված վերջին ճեպազրույցի ժամանակ ակնհայտորեն փոխվել է։ Այսօր ադրբեջանցի լրագրողի՝ Արմեն Գրիգորյանի և Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ հնչեցրած հարցին ի պատասխան՝ Զախարովան նախ ցանկություն է հայտնել, որ հայ ու ադրբեջանցի լրագրողները իրենց հարցերն հնչեցնեին ռուս-ադրբեջանական կամ հայ-ռուսական հարաբերությունների, այլ ոչ թե մեկը մյուսի վերաբերյալ, այնուհետև իր համար սովորական դարձած քամահրական պատասխանի փոխարեն՝ հիշել է հայ-ռուսական բարեկամության, հայ ժողովրդի արժանիքների ու անցած ճանապարհի մասին։

«Հայաստանն անցել է պատմական դժվարին ճանապարհ, այդ թվում՝ ցեղասպանություններ, պաշտպանել է իր ինքնիշխանությունը, պայքարել իր մշակույթի համար, տարածքային բարդ վեճեր, խնդիրներ, հակամարտություններ է ունեցել։ Այս երկիրն ու այս ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում չպետք է դառնան սակարկության առարկա արևմտյան անբարեխիղճ քաղաքական գործիչների ձեռքում։ Հայաստանը մեզ համար դաշնակից է, երկիր և ժողովուրդ, ում հետ մենք երկարամյա պատմական կապեր ունենք։ Ուստի, մենք ամբողջ սրտով մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այս պետությանը՝ և՛ այս երկրի ու ժողովրդի հանդեպ մեր սիրո, և՛ պրագմատիզմի տեսակետից։ Այս բարեկեցությունից է կախված ամբողջ տարածաշրջանի բարեկեցությունը: Բայց մենք, ցավոք, տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը, խաղալով և կոտրելով Ուկրաինան, դեն նետեց այն՝ որպես մաշված ու առանց ձեռքի ու ոտքի մնացած մի տիկնիկ, և սկսել է նոր զոհ փնտրել։ Միայն թե այդ նոր զոհը Հայաստանը չլինի, որին կգայթակղեն ու կխաբեն»,- հայտարարել է Զախարովան։

ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին հարցին էլ Զախարովան սահմանափակվում է զուտ ինֆորմատիվ պատասխանով։

«Ավելի վաղ մենք մեր հայ դաշնակիցներին առաջարկել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի առարկայնորեն քննարկենք ու փորձենք փարատել նրանց մտահոգությունները։ Պատասխան դեռևս չկա։ Հնարավոր է՝ այն կլինի, միգուցե, հայտնվի հենց հիմա։ Այդ նախաձեռնությանը նրանք դեռ չեն պատասխանել»,- պատասխանել է Զախարովան։