Պեսկովը՝ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների հեռացման մասին

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

Ռուսաստանին հայտնի չէ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասով որևէ որոշում։ Այս մասին hայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ից սահմանապահների դուրսբերմանը, ապա որևէ որոշում այդ մասով, որքանով հասկանում ենք, չի եղել։ Պաշտոնական խողովակներով էլ մեզ չի հասցվել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով՝ և՛ ԱՊՀ, և՛ ԵՏՄ կառույցներում, երկկողմ հարաբերությունների մակարդակում»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն այժմ իրականացնում են «մի շարք կարևոր նախագծեր»։

Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։

«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Մեր կողմից մենք ունենք կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը, մեր կողմից դա ևս կա։ Այդ պատճառով ես համոզված եմ, որ բոլոր դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը բացարձակապես փոխաշահավետ է»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ին ՀՀ բարձրաստիճան աղբյուրը փոխանցել էր, որ քննարկվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման հարցը։