ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին․ նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Փետրվարի վերջին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Բաքվում պահվող և պաշտոնապես հաստատված անձանց։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Բոլոր անձանց, որոնց անունները Ադրբեջանի իշխանությունները հաստատել են մեզ, տեսակցել ենք։ Սա հերթական տեսակցությունն էր։ Յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապվել հարազատների հետ»,- ասաց Ամատունին։

ԿԽՄԿ-ն նրանց առողջական վիճակների մասին տեղեկություն չի տրամադրում, սակայն Զառա Ամատունին նշեց, որ աշխատանքի առանցքում պահման պայմաններին և առողջական վիճակի ու վերաբերմունքի հետ կապված հարցերն են։

ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան էլ ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ անհատական ​​հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, գնահատում է նման այցելությունների ժամանակ ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքն ու պայմանները: ԿԽՄԿ-ն նաև հնարավորություն է տալիս մարդկանց վերականգնել կամ շարունակել կապը իրենց ընտանիքների հետ»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Հիշեցնենք՝ Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձավ 32 գերի, Հայաստանն էլ այդ երկրին հանձնեց այստեղ պահվող երկու հանցագործի։ Նրանցից մեկը մեղավոր էր ճանաչվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահակին սպանելու մեջ և դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվում շարունակում է պահվել 23 հայ, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները։ Իրավապաշտպանների տվյալներով՝ Բաքվի բանտերում պահվում է 48 գերեվարված անձ։ Ադրբեջանի կողմից ապօրինի առևանգվել ու ձերբակալվել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊՆ փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։ Բաքուն նրանց կալանավորել է և շինծու քրեական գործեր հարուցել։

Արփի Հակոբյան