«Հրաժարականի դիմում եմ ներկայացրել գիտությամբ և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվելու համար»․ Սերգեյ Մարաբյան

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի գիտությամբ և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվի։ Ըստ նրա՝ ԲԴԽ-ին ներկայացված հրաժարականի դիմումում հենց դա է նշել որպես պատճառ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները:

Նշենք, որ Սերգեյ Մարաբյանը նոր չէ, որ գիտությամբ է զբաղվում և մշտապես դատավորի աշխատանքը համատեղել է գիտության հետ, բացի այդ՝ նա 2023-ի դեկտեմբերին առաջխաղացում է ունեցել՝ Վերաքննիչ դատարանից տեղափոխվելով Վճռաբեկ դատարան՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, ուստի հարց է առաջանում․ եթե նա գիտությամբ և փաստաբանական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ուներ և ընտրվելուց երեք ամիս անց պետք է հրաժարականի դիմում ներկայացներ, ապա ինչու էր համաձայնել տեղափոխվել Վճռաբեկ դատարան։

Մարաբյանը նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահն էր, ուստի՝ այժմ, փաստացի, թափուր է նաև այս հաստիքը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրաժարականի դիմում էր ներկակայացրել նաև Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, որը ԲԴԽ անդամ էր։ Ստացվում է՝ վերջին օրերին սեփական դիմումի համաձայն դատավորի պաշտոնից ազատված երեք դատավորներն էլ հրաժարականի պահին կամ դրանից կարճ ժամանակ առաջ եղել են Վերաքննիչ դատարանի դատավոր։

Արաքս Մամուլյան