Ֆեյսբուքում խափանումներ են, մարդկանց «դուրս են նետում օգտահաշիվներից»
Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ են, դեռ հայտնի չէ՝ ինչից։ Այդ մասին տելեգրամ-ալիքում հայտնում է ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Սոցիալական կայքը բոլորին դուրս է նետում իրենց օգտահաշիվներից։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, սա ձեզանից կախված չէ, ինչ-որ փոփոխություններ են ներսում։ Նման դեպք էլի է տեղի ունեցել»,- հայտնում է փորձագետը։ Նշենք՝ META-ից դեռ չեն մեկնաբանել խնդիրը։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed