Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի հանրահավաքին, թե՞ ոչ․ ՀԱԿ-ում դեռ որոշում չկա

Լուրեր

18.09.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին
18.09.2026 | 16:30
Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդեց դադարեցնել հետապնդումը կամ դիմել Սահմանադրական դատարան
18.09.2026 | 16:19
Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով վարույթ է նախաձեռնվել
18.09.2026 | 16:10
KPI կգործի նախարարների վարձատրության համար, բացի աշխատավարձերի բարձրացումը. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:58
Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` իրենց փողոցում տեղադրված ազդանշանն արգելող նշանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:49
Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորող մարմինները քննարկել են համագործակցության հուշագրի ստորագրումը
18.09.2026 | 15:38
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ բարձրաձայնելով Ումբակիում պահվող հայերի իրավունքների խախտումների մասին
18.09.2026 | 15:27
Հովակիմյանը` ՌԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:18
NBA-ի նախկին բասկետբոլիստը կյանքից հեռացել է 43 տարեկանում
18.09.2026 | 15:10
Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին // Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 14:59
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
18.09.2026 | 14:50
ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորակազմի կեսը․ NBC
18.09.2026 | 14:39
ՌԴ-ն ՀՀ-ին «նախազգուշացրել» է ռուսական ձեռնարկությունների «ռեյդերական զավթումների» հետ կապված
18.09.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան. «Ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում մեծ բեմ բարձրանալուն»
18.09.2026 | 14:26
ՔՊ-ի պատգամավորնե՛ր, մի հատ էլ մեկն արձագանքեց, դո՛ւրս եմ հանելու․ Ռուբինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունում մինչ այս պահը հստակ որոշում չկա կայացված՝ արդյո՞ք կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի օգոստոսի 17-ին Կառավարության 100-օրյա ամփոփմանը նվիրված հանրահավաքին։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Մեր կուսակցությունը կոչով է հանդես եկել, մենք կոչ ենք արել, որ քաղաքացիները մասնակցեն այդ օրը կազմակերպվող հանրահավաքին։ Սակայն Լևոն Տեր-ՊԵտրոսյանը կմասնացի, թե՞ ոչ այս պահին չեմ կարող ասել, որոշում կայացնելուց հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»,-ասաց նա։

Նշենք, որ օրեր առաջ ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, որտեղ կոչ էր անում ՀԱԿ անդամներին ու համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:

«Ինչպես հայտնի է երեկ Վերաքննիչ դատարանը, ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։

Այս ամենը մենք դիտում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն եւ հակապետական դավադրություն ժողովրդի դեմ։ Ուստի, հակահեղափոխական ուժերի ռեւանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին եւ համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»,-ասված էր հայտարարության մեջ։

Աղավնի Սուքիասյան