Ինձ ի՞նչ է տալիս, որ հովանավորեմ հարկային տեռոր անի․ Ռուստամ Մախմուդյանն իր հասցեին հնչեցված քննադատությունների մասին

Լուրեր

12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
Բոլորը

Օրերս Արտաշատ քաղաքում փոքր և միջին բիզնեսով զբաղվող տնտեսվարողներն ու վաճառականները կազմակերպել էին բողոքի ակցիա և պահանջում էին աշխատանքից ազատել Արտաշատի հարկային գանձումների  բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանին։ Ակցիայի մասնակցիները նշում էին, որ Մախմուդյանն իրենց հարկային տեռորի է ենթարկում, իսկ իրենց դժգոհություններն էլ պատկան կառույցներ սույն պաշտոնյայի վերաբերյալ անպատասխան են մնում, քանի որ Ռաշիդ Մախմուդյանի եղբայրը «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն է, ով հանդիսանում է եղբոր հովանավորյալը։

Factor.am-ի հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը բացառեց իր հովանավորչության հանգամանքը և նշեց․ 

«Եղբայրս հասուն մարդ է, շուրջ 13 տարվա աշխատանքային ստաժ ունեցող տնտեսագիտության թեկնածու։ Ասելուց առաջ,պարզապես, պետք է մտածեն՝ ինձ ի՞նչ է տալիս, որ հովանավորեմ՝ հարկային տեռոր անի։ Եթե մարդն օրենքով իր վրա դրված լիազորություններն է կատարում,  և  դա, ակցիայի մասնակցիների պատկերացմամբ, կոչվում է տեռոր, ես այստեղ լռում եմ»։
 
Պատգամավոր Մախմուդյանը հարց է հնչեցնում՝ ես ի՞նչ կապ ունեմ այդ ամենի հետ և շարունակում․
 
«Տեսնում են, որ եղբորս դեմ փաստեր չունեն, դրա համար էլ ժողովրդահաճո արտահայտություններ են անում, թե եղբայրը ՀՀԿ-ական պատգամավոր է, այո՛, պատգամավոր է,  հետո ի՞նչ»։
 
Հիշեցնենք, որ Factor.am-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խնդրի վերաբերյալ նշեց, որ կատարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների ամփոփումից հետո էլ պարզ կլինի՝ եթե Ռաշիդ Մախմուդյանը գերազանցել է իր լիազորությունները,  կենթարկվի պատասխանատվության՝ ընդհուպ մինչև պաշտոնից ազատում։ 
 
Աղավնի Սուքիասյան