«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի IFCD դրամաշնորհային ծրագրում

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծն արժանացել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) դրամաշնորհին․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Փետրվարի 27-ից մարտի 1-ը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի կոնվենցիայի կիրարկման միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը, որին որպես վերոնշյալ կոնվենցիայի հայաստանյան համակարգող՝ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։

Նիստի օրակարգում էր նաև Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ (IFCD) ներկայացված հայտերի հաստատումը։

2023-2024 թթ. Հայաստանը ներկայացրել էր երկու հայտ, որոնցից մեկը վերաբերում էր թատերահամերգային կազմակերպությունների միասնական տոմսային տնտեսության ստեղծմանը (Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն), իսկ երկրորդը՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունների զարգացմանը («Տերյան» մշակութային կենտրոն)։

Յուրաքանչյուր տարի հիմնադրամին հայտեր են ներկայացնում շուրջ 80 երկրի հասարակական և պետական ոչ առևտրային կազմակերպություններ։ Հայտերը ներկայացվում են առցանց՝ անմիջականորեն Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին, և փորձագիտական ուսումնասիրության են ենթարկվում անկախ փորձագետների կողմից։

Հայաստանի ներկայացրած հայտերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից վերադարձվել էր լրամշակման։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտատու կառույցներին տրվել էր ուղղորդված մեթոդական խորհրդատվություն՝ հայտերի լրամշակման վերաբերյալ: Արդյունքում «Տերյան» մշակութային կենտրոնի «My way» լրամշակված նախագիծը, ի թիվս 12 երկրների հայտերի, ներառվել է վերոնշյալ հիմնադրամի 2024 թվականի դրամաշնորհային ծրագրերում:

Նախագիծը միտված է ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունների (խեցեգործություն, հագուստի տպագրություն, տեքստիլ, արհեստներ) զարգացմանը, այլև հասարակության մեջ այդ խմբերի ներդաշնակ համակեցության և մրցունակության ապահովմանը։

Նախագծի շրջանակում կստեղծվի միջազգային առցանց շուկա մուտք գործելու մասնագիտական վեբկայք՝ նախատեսված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց և արտադրության մեջ ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված մշակութային բարիքների առաջմղմանը։ Նախագծի տևողությունը 17 ամիս է։

Ծրագրի իրականացման համար Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամը «Տերյան» մշակութային կենտրոնին կհատկացնի 99 516 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ հայտերը ներկայացվել են Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համագործակցությամբ: