Ադրբեջանը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել ՀՀ, որի սահմաններն արդեն խախտված են․ Freedom house

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցը, որում անդրադարձ է կատարվում նաև Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ռազմական ագրեսիային ու էթնիկ զտմանը։

«Վիճելի տարածքների վրա հարձակումներն ուժեղացնում են համաշխարհային ավտորիտար ագրեսիան» հատվածում զեկույցում ասվում է, որ այդպիսի տարածքներում ապրող մարդիկ հաճախ դառնում են բազմակարծության նկատմամբ ավտոկրատիայի, թշնամանքի, ինչպես նաև նրանց ընդլայնողական օրակարգի զոհերը:

«Սեպտեմբերին ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարումը հանգեցրեց տեղական ինքնակառավարման մարմինների լուծարմանը և ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանմանը, ինչը շատ օտարերկրյա դիտորդներ որակեցին որպես էթնիկ զտումների դեպք»,- ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ Բաքվի ռազմական հարձակումը տեղի է ունեցել Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակումից հետո, որը տարածքն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր, որի պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակիչները դժվարանում էին ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ, ինչպիսիք են սնունդը, բժշկական պարագաները և վառելիքը:

Շուրջ երեք տասնամյակ էթնիկ հայ բնակչությունը գտնվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում: Ըստ հեղինակների՝ մինչ Ռուսաստանի կառավարությունը բանակցում էր նոր զինադադարի մասին այն բանից հետո, երբ 2020 թվականի հարձակումը մեծ օգուտ բերեց Բաքվին, 2022 թվականին Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա սահմանափակեց Ռուսաստանի խաղաղապահ կարողությունները, և ադրբեջանական ուժերն աստիճանաբար խստացրին վերահսկողությունն անկլավից մնացած տարածքի վրա: Ի վերջո, քիչ բան կարող էր զսպել ադրբեջանական վարչակարգի հավակնությունները՝ տասնամյակներ ձգվող վեճը լուծել ուժի միակողմանի կիրառմամբ:

«Հարձակումը համընկավ Ադրբեջանի ներսում ավտորիտար բռնաճնշումների խորացման հետ։ 1990-ականներից ի վեր կառավարությունն իրականացրել է էթնիկ հայերի նկատմամբ խտրականություն կիրառող քաղաքականություն, և Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև նրանց ժառանգներին արգելվում կամ սահմանափակվում է նրանց մուտքը երկիր: Վերջին տարիներին ակտիվացել են կրոնական խտրականությունը և անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները: Լեռնային Ղարաբաղի գրավումը մեծացրել է նախագահ Իլհամ Ալիևի ներքին ժողովրդականությունը, որը ղեկավարում է Ադրբեջանը 2003 թվականին իր հորից այդ պաշտոնը ժառանգելուց հետո, և մտավախություն է առաջացնում, որ Ադրբեջանի ոգեշնչված ղեկավարությունը կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի սահմաններն արդեն խախտվել են»,- ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ ստանալով Լեռնային Ղարաբաղից փախստականների զանգվածային հոսք՝ Հայաստանի կառավարությունը խորացրել է իր հակասությունները ռուսական ռեժիմի հետ, որի խաղաղապահ ջանքերը քիչ բան են արել սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումը կասեցնելու համար։ Այդ ժամանակից ի վեր Երևանն աշխատում  է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնելով իր ռազմական և արտաքին քաղաքական գործընկերներին՝ միաժամանակ պահպանելով ժողովրդավարական բարեփոխումներին իր հավատարմությունը: